«Առավոտը» ԿԲ-ին գրավոր հարցում էր ուղարկել և խնդրել տեղեկացնել, թե ինչու ԿԲ-ի գնումների մասին չկան հրապարակային հաշվետվություններ, իսկ եթե կան, ապա խնդրել է տեղեկացնել՝ որտե՞ղ: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է՝ Կենտրոնական բանկի գնումներն անվերահսկելի են, իսկ եթե չկա վերահսկողություն և թափանցիկություն՝ կոռուպցիոն ռիսկը մեծ է: Որպես օրինակ Մանուկյանը նշում է ԿԲ-ի Դիլիջանում գտնվող ուսումնական կենտրոնը, որի վերանորոգման համար, ըստ տնտեսագետի՝ մոտ 150 միլիոն դոլար է ծախսվել: Այս կենտրոնի վերանորոգման համար կատարված գնումներն այնքան փակ են, որ նույնիսկ հնարավոր չէ վերահսկել, թե ԿԲ-ն ումից է գնումներ կատարել, ում է պատվիրել:

Տես հոդվածը «Առավոտում»: