Ս.թ. դեկտեմբերի 17-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ՍիվիլՆեթ-ի հյուրն էր: ԹԻՀԿ-ը ս.թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացրել որպես «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ շնորհիվ ակտիվ քաղաքացիների և ՀԿ-ների ինչ-որ տեղամասերում հնարավոր եղավ իրական պատկեր ստանալ: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ուներ 1000-ից ավելի դիտորդ, որոնք գտնվում էին մոտ 520 ընտրական տեղամասում, ինչը կազմում է Հայաստանի տեղամասերի մոտ 1/3-ը: Ե՛վ մասնակցության, և՛ «այո»-ի գրանցման թվերի միջև ակնհայտ տարբերություն կա հանրային հսկողություն իրականացված տեղամասերի և այն տեղամասերի միջև, որտեղ նման հսկողություն չի իրականացվել: Նա անդրադարձել է այդ օրը գրանցված խախտումներին` համեմատելով նախկինում կայացած ընտրությունների խախտումների ու ընտրակեղծիքների հետ: