Ս.թ. դեկտեմբերի 15-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողովին: Նա անդրադարձել է Հայաստանում հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու մարտահրավերներին: Ըստ Հոկտանյանի՝ Հակակոռուպցիոն անկախ մարմին կարող է գործել միայն այն երկրում, որտեղ օրենքները գործում են ու պատժելության մակարդակը բարձր է, հակառակ դեպքում, այս մարմինը կվերածվի հերթական կոռումպացված մարմնի: Իսկ ամենակարևոր ռիսկերից է, որ այն կարող է դառնալ գործիք քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար:

Աշխատաժողովը կազմակերպվել է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Գործընկերներն են ՀՀ արդարադատության նախարարությունը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ու Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ-ը:

Տես iravaban.net կայքը: