Ս.թ. դեկտեմբերի 10-11-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ Խաչիկ Հարությունյանը մասնակցել են Աղվերանում կայացած «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովին: Վարուժան Հոկտանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Ըստ Հոկտանյանի` կոռուպցիան հիմնականում պայմանավորված է ընտրված տնտեսության մոդելով և այն հնարավոր է նվազեցնել ազատ շուկայական հարաբերությունները խթանելու շնորհիվ: Խաչիկ Հարությունյանը բանախոսել է «Ինչպես վերահսկել կոռուպցիոն ռիսկերը և ապահովել բարեխղճությունը բիզնես կազմակերպության արտաքին գործունեության շրջանակներում» թեմայով:

Աշխատաժողովը կազմակերպվել է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Գործընկերներն են ՀՀ արդարադատության նախարարությունը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Միջոցառումն իրականացվել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Արթուրս Աղվերան Ռիզորթ» ընկերության համաֆինանսավորմամբ:

Տես iravaban.net-ը: