Ս.թ. դեկտեմբերի 11-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով է ներկայացրել դիմում մոտ 100 ընտրատեղամասերում արձանագրված խախտումների վերաբերյալ, որոնք ներառում են թե՛ օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների մասին դիմումներ և թե՛ դիտորդների իրավունքների խախտումների մասին: Հաշվի առնելով այդ խախտումների, զանգվածային, փոխկապակցված և համակարգային բնույթը դիմումատուները միջնորդել են Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին չամփոփել հանրաքվեի արդյունքներն օրենքով սահմանված ժամկետում, որն է 13.12.2015թ., այլ կատարել դիմումում նշված խախտումների օբյեկտիվ քննություն` բացահայտելու հանրաքվեի իրական պատկերը: Սրանք այն բոլոր տեսամասերն են, որոնց վերաբերյալ դիմում ներկայացվել է ամսի 11-ի դրությամբ: Խախտումների մասին դիմումների ներկայացումը շարունակվում է:

Օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ դիմումին կարող եք ծանոթանալ ստորև.