Ս. թ. հունիսի 5-ը նշվեց բազմամարդ բողոքի երթով Երևանի փողոցներում` բնակիչներին ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Հայաստանի բնությունը վտանգված է, դրա հետ մեկտեղ վտանգված է մեր երկրի ու սերունդների ապագան: Սարյանի արձանի մոտ սկսված և Հյուսիսային պողոտայում ավարտված երթը բազմազան դարձավ` կենդանիների դիմակ կրող երիտասարդների, շեփորի ու թմբուկի ուղեկցությամբ, մատնանշելով, որ մեզ վիճակված է պայքարել, քանի դեռ ոչնչացվում են Թեղուտի անտառները, ճահճացվում է Սևանա լիճը, հոշոտվում են ընդերքի ռեսուրսները, վերացվում է բացառիկ բուսական ու կենդանական աշխարհը և անապատացվում մեր մայրաքաղաք Երևանը:

Ցուցարարները նյութեր էին բաժանում հանրապետության էկոլոգիական հիմնախնդիրների և օրվա խորհրդի վերաբերյալ: