Դեկտեմբերի 6-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Մեդիա կենտրոնի» հյուրն էր: Նա ներկայացրել է քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ վերլուծություն հանրաքվեի ավարտից հետո՝ բերելով արագության վերաբերյալ տվյալներ: 1000 ընտրողի համար քվեարկության միջին արագությունը եղել է 27 վայրկյան: Ընդհանուր առմամբ 327 տեղամասերում տարբեր ժամերի 3 ժամանոց ժամանակահատվածներում քվեարկությունն ընթացել է նորմալից արագ արագությամբ: Դա կարող է ցույց տալ, որ եղել են լցոնումներ, բազմակի քվեարկություն կամ նախապես լցոնված է եղել կամ նախապես գրանցել են մատյանում հետո նոր քվեաթերթիկները օգտագործել են որպես քվեարկած: Նա նաև ցույց է տվել ընտրողների ռեկորդային թվով մասնակցություն, ռիսկային կետերը: Կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները կարող են օգտվել դրանից՝ տվյալները համեմատելու, բողոքարկելու համար: