Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ Հանրաքվեի օրը ստացված ահազանգերի թվով Քանաքեռ-Զեյթունի թիվ 3/20 ընտրատեղամասը երրորդն է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ցանկում: Դիտորդներն այստեղ մոտ 3 տասնյակ խախտումների մասին էին հաղորդել՝ ընտրողների ուղղորդումից մինչև բազմակի քվեարկության փորձ, ՀԱԿ-ի վստահված անձն էլ խոսում էր կրկնակի քվեարկության դեպքերի մասին։ Այս տեղամասը ռեկորդակիրներից մեկն է նաև այլ ցուցանիշով. այստեղ օգտագործված 977 քվեաթերթիկներից 125-ը համարվեցին անվավեր, մինչդեռ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, մեկ ընտրատարածքում միջինը անվավեր է ճանաչվել 26 թերթիկ։

Տես Ազատություն ռադիոկայանին նյութը: