Դեկտեմբերի 6-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը «Մեդիա կենտրոնի» հյուրն էր: Նա ներկայացրել է, թե ինչ ահազանգեր են եղել քվեարկության ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքները խախտվելու, այդ թվում՝ գրանցամատյանում բացակաների փոխարեն քվեարկելու, լցոնումների վերաբերյալ և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության առջև ծառացած խոչընդոտները: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որին միացել են մի շարք այլ ՀԿ-ներ և անհատներ, 1000-ից ավելի դիտորդներով դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ավելի քան 500 ընտրատեղամասերում: Փորձ է արվել բաշխվածությունը այնպես լինի, որ ստացվի հանրապետության բոլոր մարզերի պատկերը, թե ինչպիսի իրավիճակ է և ընտրական իրավունքի ինչ խախտումներ կլինեն: Եղել են ոչ միայն մեղմ, այլև կոշտ խախտումներ:

Տես նաև aravot.am-ը: