Ամփոփվել են 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50.51%-ը, սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը: Մինչդեռ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամների և Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչների գնահատմամբ՝ հանրաքվեի արդյունքները լեգիտիմ չեն: Այդ մասին նրանք հայտնել են դեկտեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ, նշելով, որ հանրաքվեն աննախադեպ էր դիտորդների նկատմամբ ճնշումներով և ընտրախախտումներով:

Ըստ Սաքունցի լցոնումները, դիտորդների նկատմամբ աննախադեպ ճնշումները, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությունները, լրագրողների նկատմամբ ճնշումները, քաղաքացիներին ուղղորդված տեղափոխելը տեղամասից տեղամաս՝ բացի ԶԼՄ-ների միջոցով հայտնածներից, այն հիմնական խախտումներն էին, որ իրականացվել են հանրաքվեի ժամանակ: Մի քանի դեպքերով նաև ներկայացվել են հանցագործությունների մասին հաղորդումներ, երբ ընտրողի փոխարեն ընտրել են: Որոշ ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց` դիտորդների հաշված և պաշտոնապես հրապարակված թվի միջև կա մեծ տարբերություն, որը խոսում է բացակայածների փոխարեն քվեարկության մասին:

Տես Մեդիա կենտրոնի մամուլի հաղորդագրությունը, Newsline.am: