«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը սկսում է կոռուպցիայի դեմ պայքարող ակնառու անհատների և կազմակերպությունների անվանակոչություն

«ԹԻ» կազմակերպությունը` հակակոռուպցիոն համաշխարհային կազմակերպություն, որն ունի տեղական մասնաճյուղեր աշխարհի 90-ից ավել երկրներում, այսօր հրապարակեց իր կոչը` մասնակցելու «Ազնվության մրցույթի» ամենամյա անվանակոչությանը, որի փակման ամսաթիվը 2006 թվականի հունիսի 2-ն է:

«Սա աշխարհում ամենահեղինակավոր հակակոռուպցիոն մրցանակն է», -- նշում է Սիոն Ասսիդոնը` «ԹԻ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ և Մարոկկոյի «ԹԻ» կազմակերպության մասնաճյուղի հիմնադիր: «Յուրաքանչյուր տարի մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր բացառիկ խիզախություն են ցուցաբերել և ի հայտ բերել առաջնորդի ակնառու հատկանիշներ», -- ավելացնում է Սիոն Ադդիսոնը: «Կոռուպցիայի դեմ պայքարելը նշանակում է մարտահրավեր նետել հսկայական իշխանություն ունեցող մարդկանց և հաստատություններին: Ամեն տարի մենք ստանում ենք մեծ թվով թեկնածուների անուններ, որոնք` վտանգի ենթարկելով իրենց կյանքն ու գոյության միջոցները, պայքարում են հանուն արդարության, թափանցիկության և ազնվության»:

Վերջին հինգ տարվա ընթացքում «Ազնվության մրցույթի» հաղթողներ են ճանաչվել անհատներ և կազմակերպություններ Ասիայից և Աֆրիկայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և Մերձավոր Արևելքից: Դրանց թվում եղել են լրագրողներ և դատախազներ, հաշվապահներ և պետական պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ: 2006 թվականի «Ազնվության մրցույթի» մրցանակաբաշխությունն անցկացվելու է Գվատեմալայում` «Հակակոռուպցիոն միջազգային համաժողովի» ընթացքում, 2006թ. նոյեմբերին: Ակնկալվում է, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու են աշխարհի հազարից ավել կազմակերպություններ և անհատներ, որոնք աչքի են ընկել կոռուպցիայի դեմ մղվող պայքարում:

«ԹԻ» կազմակերպության գործադիր տնօրեն Դեյվիդ Նուսբաումը նշել է. «Աշխարհում կան բազմաթիվ հերոսներ, որոնք արժանի են ճանաչվելու` կոռուպցիան արմատախիլ անելու գաղափարին իրենց նվիրվածության համար: Այդ ակտիվիստները դեմ են դուրս եկել և ասել «ո'չ» կոռուպցիա կոչվող արհավիրքին: «Ազնվության մրցույթը» մեր հարգանքի տուրքն է այդ արտասովոր մարդկանց»:

«ԹԻ» կազմակերպության «Ազնվության մրցույթի» հանձնաժողովը կազմված է 13 անդամից` աշխարհի տարբեր երկրներից, որոնք երկար տարիներ եղել են հակակոռուպցիոն շարժման ակտիվ մասնակիցներ: Նրանք հանդես են գալիս որպես մրցանակաբաշխության ժյուրի և խորհրդակցում «ԹԻ» կազմակերպության տնօրենների խորհրդի հետ: Անվանակոչումներն ընդունվում են ինչպես կազմակերպություններից, այնպես էլ անհատներից և ենթակա են անկախ փորձաքննության` «Ազնվության մրցույթի» հանձնաժողովի ղեկավարության ներքո:

Խնդրում ենք ծանոթանալ անվանակոչման լիարժեք ուղեցույցին այստեղ:

Դիմել ուղղակիորեն «ԹԻ» կազմակերպություն, «Ազնվության մրցույթի» հանձնաժողովի քարտուղարություն`

Սառա Թայլեր
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ազնվության մրցույթի քարտուղարություն
Ալթ Մոաբիթի 96
Բեռլին 10559, Գերմանիա

Հեռախոս` +49 30 3438 20 19
Ֆաքս` +49 30 3470 39 12
Էլ. փոստ` [email protected]