Ս.թ. նոյեմբերի 26-ին Վայքում կայացել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կազմակերպած հերթական մարզային քննարկումը ՀՀ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ: Բանախոսներն էին իրավաբան Քրիստինե Գևորգյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և գրող Վահրամ Մարտիրոսյանը: