Ս.թ. նոյեմբերի 25-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկմանը, որ կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից: Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. ծրագիրն ու ծրագրի իրականացմանն աջակցելու վերաբերյալ առաջարկությունները: «Հայկական ժամանակը» հարցազրույց է վերցրել Վարուժան Հոկտանյանից՝ անդրադառնալով հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին, դրա արդյունավետությանն ու անդամներին:

Տես հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ում: