Մայիսի 22-ին` ՀՀ կառավարության շենքի դիմաց Թեղուտի պաշտպանության խումբը անցկացրել է կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված բողոքի հերթական ակցիա` այս անգամ կենդանիների դիմակներով: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում այնտեղ ապրող կենդանիները ստիպված կլինեն արտագաղթել և ի թիվս հանքավայրի շահագործումից ի հայտ եկող աղետալի այլ հետևանքների, կխախտվի նաև Թեղուտի անտառի կենսաբազմազանությունը:

Նախաձեռնող խմբի անդամ Սոնա Այվազյանը նշել է, որ այնքան ժամանակ են հավաքվելու այստեղ, քանի դեռ կառավարությունը անվավեր չի համարել Թեղուտի շահագործման մասին որոշումը: