Ս.թ. նոյեմբերի 23-ին Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, ըստ որի՝ 2014թ. Հայաստանում աղքատությունը նվազել է 2 տոկոսային կետով և կազմել 30 տոկոս: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, տարօրինակ է, որ ԱՎԾ-ն աղքատության շեմ է ընտրել 40 264 դրամը, այն պարագայում, երբ նույն ԱՎԾ գնահատմամբ՝ 2014-ին նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմել է գրեթե 58 հազար դրամ: Կառավարության հռչակած տնտեսական աճը, փաստորեն, չի անդրադառնում աղքատության մակարդակի վրա: «Սա հստակ է և նաև նշանակում է, որ պետությունը մեծ հաշվով իր սոցիալական գործառույթները ճշգրիտ կերպով չի կարողացել ամրագրել և չի կարողացել աղքատ խավին զերծ պահել նման կարգի ցնցումներից»։

Տես նյութը «Ազատությունում»: