Ս.թ. նոյեմբերի 13-ին «Ազատությունը» նյութ էր հրապարակել ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ «Ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնում պետական միջոցները «անարդյունավետ են ծախսվում»» վերնագրով: Այդ կապակցությամբ «Ազատությունը» դիմել էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանին, ով թանկարժեք գնումները համարել է պետական միջոցների անարդյունավետ ծախս: Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) հրապարակել է պարզաբանում մի շարք ԶԼՄ-ների ՖՆ ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ: