Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի յուրացումների գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ուղիղ 10 տարի պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր: Այնուհետեւ նա անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանի եւ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ կնքվել է աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: Դպրոցի այս երեք աշխատակիցները ելքագրել են 36 մլն 370 հազար ՀՀ դրամ:

Գայանե Մարգարյանը կալանավորված է, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տես նաև ԹԻՀԿ կայքը գործի վերաբերյալ: