Կարևորելով հանրաքվեին ՀՀ քաղաքացու իրազեկված և տեղեկացված մասնակցությունը` Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի օժանդակությամբ նախաձեռնել է մարզային քննարկումներ ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Հերթական հանրային քննարկումը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 18-ին Գյումրի քաղաքում: Քննարկմանը մասնակցել են իրավաբան Արաքս Մելքոնյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և քաղաքագետ Հովհաննես Գալստյանը: