«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի կազմում են ընտրությունների դիտարկման լուրջ փորձ ունեցող հասարակական կազմակերպություններ, իրականացնում է դիտորդական առաքելություն 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ: Թե՛ հանրաքվեի օրը, թե՛ հանրաքվեից հետո ընտրական գործընթացին առնչվող խնդիրների կապակցությամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու, ընտրական իրավունքի առավել արդյունավետ և պրաֆեսիանալ պաշտպանության նպատակով ստեղծվում է իրավաբանների թիմ: Բոլոր իրավաբաններին և փաստաբաններին, ովքեր ցանկանում են այս աշխատանքներին միանալ, խնդրում ենք գրել [email protected] հասցեով կամ զանգահարել 010 500-655; 099 588 576 հեռախոսահամարին: Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 19-ն է: Դիմողների համար «ԻԵՄ» ԻՀԿ-ն կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ/սեմինարներ ընտրական իրավունքի բնագավառում՝ ընտրական իրավունքի և օրենսդրական դաշտի վերաբերյալ միասնական ընկալումների ձևավորման և բյուրեղացման նպատակով:

Ձեր մասնակցությունը խիստ կարևոր է Հայաստանում ժողովրդավարության հաստատման, մասնավորապես, հանրաքվեի ընթացքում արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացնելու և ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի
Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից:

Հայտարարությունը կարելի է կարդալ նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ կայքէջում: