Ս.թ. նոյեմբերի 16-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել հանրային քննարկում ՀՀ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ: Այն կազմակերպվել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ: Քննարկման նպատակն է իրազեկել բնակչությանը նոր սահմանադրության նախագծում առաջարկվող փոփոխությունների մասին և ապահովել ՀՀ քաղաքացիների տեղեկացված մասնակցությունը ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին: Բանախոսներն էին իրավաբան Քրիստինե Գևորգյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը: