Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախագահ Ամալյա Կոստանյանի կարծիքով անհրաժեշտ է լուրջ գնահատական տալ նախորդ տարիների գործունեությանը, հատկապես օրենքների կիրառմանն ու կոռումպացված պաշտոնյաների` դատական կարգով հետապնդմանը նախքան ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-2012թթ. միջոցառումների ծրագրին ձեռնամուխ լինելը: ԹԻՀԿ-ը մանրամասն դիտողություններ և առաջարկություններ է արել ծրագրի առաջին գլխի վերաբերյալ, որոնք ներկայացված են ստորև:

ԹԻՀԿ-ի 40 առաջարկություններից 29-ը լիովին կամ մասամբ ընդունվել են նախագիծը կազմող փորձագիտական խմբի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով:

Մանրամասների համար տես` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտողությունները և առաջարկությունները ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-2012թթ. միջոցառումների ծրագրի առաջին գլխի վերաբերյալ