Ըստ Խոսքի ազատության և ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբի, ս. թ. մարտի 25-ի ժամը 17:15-ին ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության սահմանած և ՀՀ Վարչական դատարանի ձևակերպած 26.899.986 դրամ (մոտ 90.000 ԱՄՆ դոլար) «պարտքը»: Համահայկական հանգանակությանը մասնակցել են Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող տարբեր սոցիալական խմբերի ավելի քան 10 հազար մարդ, որոնց մի մասը երբևէ չի դիտել ԳԱԼԱ-յի հաղորդունները:

Խոսքի ազատության և ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբի համակարգող և Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով տեղի ունեցածը խոսքի ազատության վերականգնմանն ուղղված որոշակի հաղթանակ է և հավաստիացրեց, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ լիակատար հաղթանակի հասնելու համար: