Ս. թ. փետրվարի 29-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը Գոլդեն Թյուլիփ Երևան հյուրանոցում կայացած համատեղ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում կազմակերպության իրականացրած թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման մոնիտորինգի արդյունքները: Մոնիտորինգի նախնական արդյունքների համաձայն` ՀՀ Ընտրական օրենսգրքի 79.4 հոդվածով` նախընտրական քարոզչության իրականացման համար թույլատրված 70 մլն դրամը գերազանցվել է թեկնածուներ Սերժ Սարգսյանի և Վահան Հովհաննիսյանի կողմից:

Ամալյա Կոստանյանը նաև անդրադարձել է Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերլուծական զեկույցին: Մյուս բանախոսներ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրել են ընտրական գործընթացների վերաբերյալ իրենց կազմակերպությունների իրականացրած դիտարկումների արդյունքները:

Մանրամասների համար այցելեք` ԹԻՀԿ մամուլի հաղորդագրություն, ԹԻՀԿ նախագահի 9 թեկնածուների քարոզչության նախնական հաշվետվություն, Երևանի մամուլի ակումբի հեռարձակվող ԶԼՄ-ների դիտարկման հաշվետվություն