Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունների կազմում սովորաբար ներառվում է նաև թարգմանիչ և թարգմանչական ծառայությունների համար պայմանագիր է կնքվում, վճարում կատարվում: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել է, որ նման դեպքերում թարգմանչական ծառայությունների գնումը անարդյունավետ ծախս է. «Բայց կառավարության աշխատակազմում թարգմանիչ կա: Մի քիչ արտառոց է սա: Այսինքն, եթե ունես թարգմանիչ, բայց իրեն չես օգտագործում, հարց է առաջանում` ինչու՞ ես պահում այդ հաստիքը: Բերեք ամենաորակյալ մասնագետին, ընդունեք, կլինի մեկ մասնագետ և կմատուցի որակյալ ծառայություններ»: Մանուկյանը զուգահեռ է տարել ՀԷՑ-ի կողմից կատարված անարդյունավետ ծախսերի հետ. «Սա նույնն է, երբ 2013 և 2014 թ. ՀԷՑ-ը 35 իրավաբանի վճարում է 84 մլն դրամ աշխատավարձ, իսկ հետո իրավաբանական ծառայությունների համար իրավաբան է վարձում»:

Տես ամբողջական տեքստը Իրավաբան.net-ում: