«Քաղաքացիական հասարակության ներգրավումը շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում» ծրագրի շրջանակներում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը ԹԻՀԿ պատվերով իրականացրել է հետաքննական հոդվածաշար` ՀՀ մարզերում շահերի բախման դեպքերի վերաբերյալ: Հետքի հեղինակները ուսումնասիրել են մարզպետների գույքի և եկամուտների հայտարարագրերը, և մարզպետարանների կողմից հայտարարած պետական գնումների դեպքերը: Հետաքննություննները բացահայտել են, որ շատ դեպքերում պայմանագրեր են կնքվում այնպիսի ընկերությունների հետ, որոնք պատկանում են մարզպետներին (Կոտայք և Արագածոտն), ԱԺ պատգամավորների (Սյունիք, Արարատ, Արմավիր և Տավուշ), քաղաքապետերին (Լոռի և Վայք) և վարչապետին (Արարատ):

Հոդվածները հրապարակվել են «Հետք» ինտերնետային թերթում:

Պետական գնումներից օգտվում են պաշտոնյաները. Լոռու մարզի ճանապարհաշինարար Վանաձորի քաղաքապետը
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընկերությունները Լոռու մարզի ճանապարհների շինարարություններ իրականացնելու համար պետական բյուջեից ամեն տարի գումարներ են ստանում: Ընդ որում՝ առանց մրցույթի:

Հերմինե Նաղդալյանի ԲՈՒԱՏ-ը՝ կառավարության հրատապ ծրագրերում
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդլայնել է իր բիզնես-տարածքը և Սյունիքի մարզից հասել է Արարատի մարզ: «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնեմասը պատկանում է Հերմինե Նաղդալյանին, 2014թ. Արարատի մարզի «առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ» կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով իրականացրել է մոտ 52.6 միլիոն դրամի շինաշխատանքներ:

Արմավիրի մարզպետարանն ու շինարարական ընկերությունները մարզի տարածքը «կիսել» են իրար մեջ
Արմավիրի մարզում մինչև մրցույթի անցկացումը հանգիստ կարելի է գուշակել, թե կոնկրետ տարածքի շինաշխատանքների իրականացման համար մարզպետարանը որ ընկերության հետ է կնքելու պետական գնման պայմանագիր: Այս ոլորտում վերջին տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ մարզպետարանն ու շինարարական ընկերությունները մարզի տարածքը «կիսել» են իրար մեջ և ամեն տարի կայուն եկամուտներ են ստանում: Ընկերություններն արդեն գիտեն, թե ով որ տարածքում պետք է գործունեություն ծավալի և փորձում են շարժվել խաղի հենց այդ կանոններով:

Արամ Հարությունյանը պայմանագրեր է կնքել սեփական ընկերությունների հետ
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը քանի դեռ պաշտոնավարում էր Կոտայքում, մարզում խոշոր ծրագրերն իրականացրել է իր ընկերություններով:

Արագածոտնի մարզպետարանը պետական գնման պայմանագրեր է կնքում մարզպետի եղբոր ընկերության հետ
Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրով ՀՀ կառավարությունը 2014թ. Արագածոտնի մարզպետարանին հատկացրել է 300 մլն դրամից ավել գումար: Արագածոտնի մարզպետարանն այդ գումարի շրջանակներում իր կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման մի քանի պայմանագրեր է կնքել մարզպետի եղբոր՝ Նաիրի Սահակյանին պատկանող «Ես և Նա» ՍՊԸ-ի հետ:

Վայքի քաղաքապետի ընկերության հետ առանց մրցույթի ոռոգման ջրագծի կառուցման պայմանագիր է կնքվել
Վայոց ձորի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, համեմատած Հայաստանի մյուս մարզերի, ըստ ամենայնի, ամենաքիչն են: 2014թ. այս մարզում իրականացվել է ընդամենը 5 հրատապ ծրագիր: Պետության կարիքների համար իրականացված ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվել է 197,6 մլն դրամ:

Բերդ համայնքի մայթերը վերանորոգել է համայնքապետի կնոջ ընկերությունը
Անցյալ տարի Տավուշի մարզի Բերդ համայնքի Մաշտոցի փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների իրականացման համար Տավուշի մարզպետարանի և «Հարի Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվել է 23 մլն 587 հազար դրամի պայմանագիր: Գումարը հատկացվել է կառավարության որոշմամբ՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում:

Պետական գնումներ՝ Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալի և Վարդենիսի քաղաքապետի հարազատների ընկերություններով
ՀՀ Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի գումարներով իրականացված ծրագրերը տարիների շարունակ բաժին են հասնում Բնապահպանան պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ, Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալի հարազատներին, չի բացառվում՝ նաև իրեն:

Շիրակում պետգնումների պայմանագրերը բաժին են հասնում իշխանությունների մտերիմներին ու ՀՀԿ անդամներին
Կառավարությունը «հրատապ ծրագրով» 2014 թ. Շիրակի մարզին հատկացրել է 660 մլն դրամ, որից 296,4 մլն դրամը՝ կրթական օբյեկտների հիմնանորոգման, իսկ 363,6 մլն դրամը՝ ճանապարհաշինության համար: Շիրակի մարզպետարանը բոլոր պայմանագրերը կնքել է բանակցային ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու: Արդյունքում պայմանագրեր են կնքվել այնպիսի ընկերությունների հետ, որոնց ղեկավարները կամ իշխող ՀՀԿ անդամ են, կամ էլ նրանց հետ մտերիմ հարաբերություններ ունեն:

Նախկին պատգամավորի ընկերությունը Սյունիքում առանց մրցույթի վերանորոգել է Ակներ-Վերիշեն ճանապարհը
Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ կառավարությունը 2014 թվականին հատկացրել է շուրջ 334 մլն դրամ:

Հայաստանի միլիոնատեր և միլիարդատեր մարզպետները
Երբ ուսումնասիրում ես ՀՀ մարզպետների ներկայացրած հայտարարագրերը, թվում է, թե նրանց մեծ մասը միայն աշխատավարձով ապրող մարդիկ են: Բայց նույն մարզպետները թանկարժեք մեքենաներ են վարում, ունեն մեծ քանակությամբ անշարժ գույք և ներգրավված են տարբեր բիզնեսներում: «Հետքն» ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը: Պարզվում է՝ նորանշանակ և ամենաերիտասարդ մարզպետ Կարապետ Գուլոյանը ամենահարուստն է: Իր դիրքերը Գուլոյանին է զիջել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: