Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ս. թ. փետրվարի 26-ին հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մենք մեղադրում ենք ՀՀ իշխանություններին հերթական կեղծված ընտրությունների համար, որոնք ուղեկցվել են օրենքի — մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը և ետընտրական շաբաթվա ընթացքում»:

«Մենք դատապարտում ենք զանգվածային ընտրակաշառքները, քվեատուփերի լցոնումները, ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և տեղական դիտորդների նկատմամբ ճնշումները և բռնությունները, ընտրողների կամքի արտահայտման նկատմամբ պարտադրանքները; վարչական ռեսուրսի շարունակական չարաշահումները, լրատվամիջոցների կողմնակալությունը և փաստերի խեղաթյուրումը; քաղաքական դիրքորոշում արտահայտելու համար քաղաքացիների հետապնդումները և ձերբակալությունները:

Մենք հայտարարում ենք, որ երկրում ծավալված բռնապետության դրսևորումների պատասխանատուն այսօրվա իշխանություններն են և նրանց հանցանքների վրա «աչք փակող» միջազգային կազմակերպությունները»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը միացել է նաև երկու այլ հայտարարությունների:

Մանրամասների համար այցելեք` Հայտարարություն 2008թ. ընտրությունների վերաբերյալ, Դիմում դիտորդներին