Ս.թ. փետրվարի 14-ին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը «Ա1+» հեռուստաընկերության «Կիրակի» լրատվական վերլուծական հաղորդման հյուրն էր: Ի պատասխան հարցերին`նա անդրադարձել է նախընտրական քարոզչության խախտումներին, ընտրողների` ազատ ընտրության հնարավորություններին, ընտրական օրենսդրության նոր փոփոխություններին, և այլն: «Կիրակի» հաղորդումը հեռաձակվում է շաբաթվա յոթերորդ օրը «Համասփյուռ» ցանցով` Հայաստանի մարզերի 11 հեռուստակայաններով: