Ս. թ. փետրվարի 9-ից 17-ը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հեռարձակում է «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ի` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպած «Իմ հարցը ապագա նախագահին» նախագծի հաղորդումների շարքը: Հաղորդաշարը նախագահի թեկնածուներին եզակի հնարավորություն է ընձեռել իրենց ուղերձն արտահայտել երիտասարդ սերնդին: Իրենց հերթին, ավարտական դասարանի աշակերտներին վիճակվել է ոչ միայն հարց ուղղել նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներին, այլև գնահատել զրույցներն ու հանդիպումները:

Հիմնական եթերաժամին հեռարձակվող հաղորդումները կրկնվում են հաջորդ օրը: Նրանք նաև ցուցադրվում են Հայաստանի գլխավոր քաղաքների տեղական հեռուստատեսություններով:

Հեռուստահաղորդումների և դրանց կրկնության ժամանակացույցը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերով