Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

23.08.2019

Նոր ՇՄԱԳ-ի նպատակահարմարության մասին եզրակացությունը պատրաստ կլինի մինչև սեպտեմբերի 4-ը

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Ազատության» հետ զրույցում պնդում է, որ թե՛ «Էլարդ» ընկերության և թե՛ ԹԻՀԿ-ի դեռ երկու տարի առաջ արված «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտություններում երևում է, որ առնվազն պաշտոնեական անփութությունը պետք է քրեական հետապնդման հիմք դառնա․ - «Էլարդը շատ լավ վերհանել է այն բոլոր հիմքերը, որոնք պետք է հիմք հանդիսանան շարունակելու համար այդ քրեական գործը: Որովհետև այնտեղ ցույց է տրվում, թե ինչերն է, որոնց վրա Բնապահպանության նախարարությունը (այժմ` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը) աչք է փակել»: 


21.08.2019

ԹԻՀԿ-ն պահանջում է քննչական կոմիտեից շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի վարույթը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե` պահանջելով շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի վարույթը, որը ներկայացվում է ստորև: 


20.08.2019

ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ

2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան: Հարկ ենք համարում հիշել ու հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, բնական ռեսուրսների թալանին, քաղաքացիների կեղեքմանը: Նախկին արժեքների և գործալաոճի շարունակությունը բացարձակ անընդունելի է՝ առավել ևս՝ հեղափոխության միջոցով իշխանության եկած և նոր արժեքներ հռչակած ղեկավարության համար:


05.08.2019

Փաշինյանը պետք է հրապարակի այն գաղտնի զեկույցը, որի մասին Ֆեյսբուքով հայտարարեց․ Սոնա Այվազյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակի այն գաղտնի զեկույցը, որի մասին օգոստոսի 4-ին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։


03.08.2019

Առաջարկ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․

Տես Առաջարկը ԹԻՀԿ կայքում


[hy]
02.08.2019

Առաջարկություններ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ կազմակերպությունները օգոստոսի 2-ին ներկայացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի վերաբերյալ հունիսի 20-ին ներկայացված առաջարկությունների լրամշակված տարբերակը:


31.07.2019

Մամուլի ասուլիս «ՀՀ արդարադատության նախարարության 2019 թ. առաջին եռամսյակի և 2020 թ. պետական բյուջեի նախագծի արդյունքային ցուցանիշների վերլուծության տվյալները» թեմայով

Մեդիա կենտրոնում» hուլիսի 31-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս «ՀՀ արդարադատության նախարարության 2019 թ. առաջին եռամսյակի և 2020 թ. պետական բյուջեի նախագծի արդյունքային ցուցանիշների վերլուծության տվյալները» թեմայով: Բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, հանրային ֆինանսների քաղաքականության գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը և իրավական փորձագետ Կորյուն Քիշմիրյանը:


29.07.2019

Քննարկում Հակակոռուպցիոն ռազմավարության շուրջ

Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Մարտունու կանանց համայնքային խորհրդի գրասենյակում։


26.07.2019

Քննարկում «Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. նախագիծ. գնահատականներ և մտահոգություններ» թեմայով

«Մեդիա կենտրոնում» հուլիսի 26-ին տեղի է ունեցել քննարկում «Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. նախագիծ. գնահատականներ և մտահոգություններ» թեմայով: Բանախոսներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ՀՀ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը:


25.07.2019

«Առավոտ լուսո» հաղորդման ընթացքում ներկայացվել է «Պոլիտեա» ինտելեկտուալ բառախաղը

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման այսօրվա հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կրթական ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանն էր: Նա ներկայացրել է «Պոլիտեա» նոր ինտելեկտուալ բառախաղը` անդրադառնալով խաղի անվանը, նպատակին, ԹԻՀԿ կրթական ծրագրերին, առաջիկա պլաններին, ինչպես նաև Politeia խաղի հավելվածին, որը կարելի է ներբեռնել բջջային հեռախոսում և խաղալ ցանկացած վայրում: