Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

06.12.2019

Հանրային քննարկում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել հանրային քննարկում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝  շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում շահակից կողմերը բարձրացրել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին առնչող մի շարք հարցեր, ինչպես նաև հանդես են եկել առաջարկներով: Միջոցառմանը մասնակցել է ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է ԹԻՀԿ-ի դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:


05.12.2019

Հայտարարություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտնում է իր դրական կարծիքը: Մասնավորապես՝ գտնում ենք, որ ներկայացված նախագծով առաջարկվող իրավակարգավորումներն էական առաջընթաց կարձանագրեն քրեական դատավարության ողջ գործընթացում, այսպես․


05.12.2019

Առաջարկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները:


03.12.2019

Կարծիք Երևանի քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաների ձեռքբերման վերաբերյալ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, արձագանքելով որոշ ձեռնարկատերերից Երևանի քաղաքապետարանի կողմից սանիտարական մաքրման ծառայության համայնքային կազմակերպության համար «Կամազ» մակնիշի մասնագիտացված բեռնատարները նվիրատվությամբ ստանալու վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումներին, կարծում է, որ առկա տեղեկատվության հիման վրա այն չպետք է դիտարկվի որպես կոռուպցիա, քանի որ Երևանի քաղաքապետարանի որևէ պաշտոնատար անձ նյութական օգուտ դրա արդյունքում չի ստացել։


02.12.2019

«Սա լավ դաս է քաղաքապետարանի համար, որ եթե չեն ուզում քննադատվեն, շատ ավելի թափանցիկ աշխատեն». Սոնա Այվազյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին  արված «ԿաՄԱԶ»-ների նվիրատվությանը, նշել է. «Մեր գնահատմամբ, որևէ բան տեղի չի ունեցել, որը մենք կկարողանայինք գնահատել որպես կոռուպցիա։ Այնտեղ կան ռիսկեր և ռիսկերի հետ կապված մենք պետք է կարողանանք վերլուծություն անել»։


29.11.2019

Հեռուստամարաթոնի քիչ հանգանակությունը քաղաքական մեկնաբանության կարիք ունի, գուցե հիասթափություն կա. Վարուժան Հոկտանյան

«Հեռուստամարաթոն 2019»-ին ընդամենը 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար նվիրատվության, Հայաստանում ներդրումների պակասի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ: Ըստ Հոկտանյանի`  մարաթոնին քիչ գումար նվիրելը դժվար թե կոռուպցիայով է պայմանավորված, այդուհանդերձ նա նշում է` գուցե ավելի հիասթափություն կա:


29.11.2019

Սիրուն չէ մարդկանց երկարականջի տեղ դնելը

Թրանսփարեսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը քաղաքապետարանին նվեր տրված ԿամԱԶ-ների վերաբերյալ «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է` կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար պետք է լինել թափանցիկ։ Սա  գլխավոր պայմանն է։ Սրան ավելանում է այդ նվիրատու ընկերությունների արտոնությունների հարցը։ Հոկտանյանը, առհասարակ, լրագրողներին խորհուրդ է տալիս հետաքննել և պարզել, թե ովքեր են շահում քաղաքապետարանի մրցույթները, մեկ անձից գնումները ում հետ են լինում։


29.11.2019

Փորձագիտական այց Կիև

Հայաստանյան պատվիրակության կազմում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 25-28-ը այցելել են Կիև: Հանդիպումներ են տեղի ունեցել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում, հակակոռուպցիոն դատախազությունում և հակակոռուպցիոն դատարանում։ Քննարկվել են Ուկրաինայի փորձը հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ոլորտում, ինչպես նաև վերոնշյալ մարմինների կառուցվածքային և գործառույթային առանձնահատկությունները և նրանց միջև փոխհարաբերությունները։


29.11.2019

Հետո կտեսնենք` այդ «Ալեքս ընդ հոլդինգ»-ը ինչ-որ տենդեր շահե՞լ է, թե ոչ կամ հարկային պարտավորություններն ինչպե՞ս է կատարել. Վարուժան Հոկտանյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տարբեր ընկերություններից որպես նվիրատվություն «Կամազ»-ներն ընդունելու`  Երևանի քաղաքապետարանի քայլը հնարավոր կոռուպցիոն ռիսկերից զերծ չի համարում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարուժան Հոկտանյանն ասել է՝  թեև սա չի նշանակում, որ անպայման կոռուպցիոն երևույթի հետ գործ ունենք, երբ հայտնաբերվում է մի բան, որի մասին իշխանությունները լռում են, կասկածներ են առաջանում, մանավանդ, երբ գործ ունենք խոշոր  ընկերությունների հետ։


25.11.2019

Ինչ սպասել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից

Lragir.am-ի հետ զրույցում  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  ընտրությանը, նշել է, որ քիչ հավանական է համարում, որ հենց այս հանձնաժողովը կլինի լոկոմոտիվը կոռուպցիայի ջախջախման հարցում: Շատ ավելի վերևներից պետք է այդ ակնկալիքն ունենալ: