Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացման արդյունավետությունը
15.05.2010

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացման արդյունավետությունը

Ս.թ. մայիսի 15-ին Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման հյուրեր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը անդրադարձել են վերջին շրջանում հրապարակված մի քանի զեկույցների, որոնցում գնահատական է տրված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացմանը և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրով (ԵՀՔ ԳԾ) Հայաստանի ստանձնած այլ պարտավորությունների կատարմանը:


Տեր լինենք մեր քաղաքին
14.05.2010

Տեր լինենք մեր քաղաքին

Ս.թ. մայիսի 14-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը մի խումբ երիտասարդ ակտիվիստների, բնապահպանների ու այլ ՀԿ ներկայացուցիչների հետ մասնակցել է շինհրապարակի վերածված Ուսանողական այգու կառուցապատման դեմ բողոքի լուռ ակցիային: Նախաձեռնող խմբի պահանջն էր դադարեցնել Տերյան փողոցին հարող հատվածում, Ազգային գրադարանի դիմաց, և Աբովյան փողոցի կողմից վերջերս տեղադրված Վիկտոր Համբարձումյանի արձանի հարևանությամբ շինարարությունը, վերականգնել այգին և վերադարձնել այն իրական տերերին` Երևանի բնակիչներին:


Օրակարգում էին արդյունավետ կառավարումն ու հակակոռուպցիոն բարեփոխումները
12.05.2010

Օրակարգում էին արդյունավետ կառավարումն ու հակակոռուպցիոն բարեփոխումները

Ս.թ. մայիսի 12-ից 15-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Տիրանայում կայացած ԹԻ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ամենամյա համաժողովին: Մայիսի 12-ին նա ներկա է եղել «Խոչընդոտել կոռուպցիան. արդյո՞ք ԵՄ-ն խթանում է կայուն հակակոռուպցիոն բարեփոխումներին» միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում քննարկված հիմնահարցերից էին ԵՄ-ն և միջազգային ֆինանսական օգնությունը. ինչպե՞ս ապահովել թափանցիկություն, թափանցիկությունը կուսակցությունում, տեղական ինքնակառավարման ֆինանսավորումը և անկախ դատական համակարգը որպես կոռուպցիայի կրճատման երաշխի՞ք:


Հարավային Կովկասը պետք է  դիմակայի հակակոռուպցիոն մարտահրավերին
06.05.2010

Հարավային Կովկասը պետք է դիմակայի հակակոռուպցիոն մարտահրավերին

Բրյուսել, 6 մայիսի, 2010թ. Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության կողմից այսօր հրապարակված գնահատման երեք նոր զեկույցների` Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը պետք է ընդունեն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ավելի խիստ օրենքներ և հիմնովին իրականացնեն դրանք` նշված հիմնախնդրի առումով առաջընթաց ապահովելու նպատակով: ԹԻ մասնաճյուղերի կողմից կազմված զեկույցներում հատուկ ուշադրություն է դարձվել այդ երկրներից յուրաքանչյուրում դատական իշխանության և հանրային ոլորտի բարեփոխումների վրա: Նրանցում նաև գնահատվել է, թե յուրաքանչյուր երկիր որքանով է համապատասխանում միջազգային հակակոռուպցիոն կոնվենցիաներին և որքանով է իրականացնում ԳՐԵԿՈ-ի հանձնարարականները:


Համաշխարհային նոր նախաձեռնությունը փորձարկում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող տեղեկատվության մատչելիությունը
03.05.2010

Համաշխարհային նոր նախաձեռնությունը փորձարկում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող տեղեկատվության մատչելիությունը

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տեղեկատվության մատչելիությանն ուղղված համաշխարհային նոր նախաձեռնությունը կփորձարկի, թե որքանով է դյուրին (կամ ոչ դյուրին) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող տեղեկության ստացումը 30 երկրների պետական մարմիններից: «Ասացեք մեզ, թե ինչ եք արել» նախաձեռնությունը, որ ձեռնարկել են «Աքսես Ինֆո Եվրոպա» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) կազմակերպությունները, փորձ է ստուգելու, թե կառավարությունները որքանով են կատարում ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան և մյուս հակակոռուպցիոն կոնվենցիաները: Տվյալ նախաձեռնության շրջանակներում միաժամանակ տեղեկատվության պահանջ կներկայացվի 30 երկրներում ԹԻ մասնաճյուղերի և Տեղեկատվության ազատության ջատագովների ցանցի և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի սատարողների դաշինքի կողմից:


Քաղաքացիական հասարակության կոալիցիան կոչ է անում G 20 երկրներին լուծել անօրինական ֆինանսական հոսքերի հարցը
20.04.2010

Քաղաքացիական հասարակության կոալիցիան կոչ է անում G 20 երկրներին լուծել անօրինական ֆինանսական հոսքերի հարցը

Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պնդում ենք, որպեսզի 20-ի խմբի (G 20) երկրները գիտակցեն զարգացող երկրներից կապիտալի ապօրինի արտահոսքի, հարկային արտոնություն տրամադրող և բանկային գաղտնիքի խիստ պահպանման տարածքների կողմից այդ ռեսուրսների կլանման և աղքատության մակարդակի նվազեցման ու տնտեսական զարգացման վրա այդ հոսքերի ունեցած բացասական ազդեցության միջև կապը, կոչ անեն Փողերի լվացման դեմ ֆինանսական միջոցառումների մշակման խմբին, որ վերջինս բարեփոխի իր 33, 34 և VIII առաջարկությունները:


Հայտարարություն կոռուպցիային և կազմակերպված հանցավորությանն արձագանքելու նպատակով
19.04.2010

Հայտարարություն կոռուպցիային և կազմակերպված հանցավորությանն արձագանքելու նպատակով

Ընդդեմ կոռուպցիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), այդ թվում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարող ՀԿ-ների հետ մեկտեղ, հանդես են եկել հայտարարությամբ` ուղղված ս.թ. ապրիլի 12-ից 19-ը Բրազիլիայում անցկացված Հանցագործությունների կանխարգելմանն ու քրեական արդարադատությանը նվիրված ՄԱԿ-ի 12-րդ համագումարի պատվիրակներին: Համագումարի ընթացքում բաժանված հայտարարության մեջ ՔՀԿ-ները պահանջել են, որ պատվիրակները սատարեն և մոնիտորինգի արդյունավետ մեխանիզմներ առաջադրեն միջազգային երկու շրջադարձային պայմանագրերի, այն է` ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիա և ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի առնչությամբ:


ԹԻՀԿ-ը լույս է ընծայել գնումների մասին երկու հրապարակում
01.04.2010

ԹԻՀԿ-ը լույս է ընծայել գնումների մասին երկու հրապարակում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի և հանրային գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանի հեղինակած «Գնումների ուղեցույց գործարարների համար» և «Հայաստանի հանրապետության պետական գնումների համակարգի 2008-2009 թվականների գործունեության մոնիտորինգ» հրապարակումները լույս են ընծայվել Երևանի ավագանու ընտրությունների և հանրային գնումների մոնիտորինգ Հայաստանում ծրագրի շրջանակում` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ:


Հայաստանի հասարակական կազմակերպությունների առջև ծառացած մարտահրավերները
31.03.2010

Հայաստանի հասարակական կազմակերպությունների առջև ծառացած մարտահրավերները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Լիտվայի համագործակցությամբ անց է կացրել սեմինար-քննարկում` արծարծելու Հայաստանի հասարակական կազմակերպությունների զարգացման հնարավորություններն ու ռիսկերը: Սեմինարը տեղի է ունեցել ս.թ. մարտի 31-ին Հայաստանի ՀԿ-ների մասնակցային կարողությունների զարգացում ծրագրի շրջանակում` Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի աջակցությամբ: Ելույթների արդյունքում աշխույժ բանավեճ է ծավալվել միջոցառմանը մասնակից տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչների միջև:


Շահերի բախումը` «Մամուլի ակումբ» հաղորդման կիզակետում
30.03.2010

Շահերի բախումը` «Մամուլի ակումբ» հաղորդման կիզակետում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավաբան-փորձագետ Խաչիկ Հարությունյանը ս.թ. մարտի 30-ին մասնակցել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Մամուլի ակումբ» հաղորդմանը: Վերջերս Ռումինիա այցելած պատվիրակության երկու այլ անդամների հետ հաղորդման հյուրերն արծարծել են շահերի բախման խնդիրները, ռումինական փորձը և պատասխանել են հաղորդաշարը վարող Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հարցերին: Հաղորդման մյուս հյուրերն էին ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Երանոսյանը և «Հետք» շաբաթաթերթի հետաքննող լրագրող Գրիշա Բալասանյանը: