Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Թեժ քննարկում Թեղուտի շուրջ
19.11.2007

Թեժ քննարկում Թեղուտի շուրջ

«ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը վարել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ նոյեմբերի 19-ին կայացած քննարկումը: «Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ կառավարության կայացրած որոշումն անժամանակ էր: Խնդրի վերաբերյալ քննարկումները դեռևս չէին ավարտվել, տեսակետներն իրարամերժ էին, հարցի շուրջ կոնսենսուս չէր ձևավորվել»,--ասել է Սոնա Այվազյանը:


Հայտարարություն Գետառ գետի կառուցապատմանն առնչվող իրավական հարցերի վերաբերյալ
14.11.2007

Հայտարարություն Գետառ գետի կառուցապատմանն առնչվող իրավական հարցերի վերաբերյալ

Անդրադառնալով «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» հասարակական կազմակերպության ս.թ. նոյեմբերի 7-ին և «Երևաննախագիծ» ինստիտուտի նոյեմբերի 8-ի մամուլի ասուլիսներում արծարծված Գետառի կառուցապատման խնդիրներին` հայտնում ենք հետեյալը: «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն հարցականի տակ է դնում ֆինանսական խոշոր միջոցների օգտագործմամբ իրականացվող Գետառ գետի հունի վերակառուցման ծրագրի օրինականությունը և պետական մարմինների բարյացակամ վերաբերմունքը անօրինական գործողությունների և դրանց արդյունքում պետական բյուջեի վատնումների կապակցությամբ, հատկապես` ՀՀ նախագահական ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում, ստորև ներկայացված հիմնավորումներով:


«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ներկայացնում է
08.11.2007

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ներկայացնում է

Ս.թ. նոյեմբերի 8-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ներկայացրել է Քաղաքացիական հասարակության` Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրով 2007-ին նախատեսված միջոցառումների վերլուծությունը: «ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, իսկ մյուս բանախոսները` տեղական ինքնակառավարմանը, դատական համակարգի թափանցիկության բարձրացմանը, մամուլի անկախության ապահովմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խնդրին և տեղեկատվական հասարակության ձևավորմանը:


Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում
07.11.2007

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում

Ս. թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակմանը նվիրված համաժողովի ընթացքում «ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը հանդես է եկել «Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում» բանախոսությամբ: Համաժողովն անց է կացվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացում» ծրագրի շրջանականերում: Տիկին Կոստանյանի կարծիքով հաջորդ փուլին անցնելուց առաջ նախ պետք է փորձել գնահատել նախորդ 3-4 տարիների ռազմավարության արդյունքները:


Գետառը փակել չի կարելի
07.11.2007

Գետառը փակել չի կարելի

Ս.թ. նոյեմբերի 7-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արծարծվել են Գետառի կառուցապատմանն առնչվող խնդիրներ: Ասուլիսին մասնակից «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանն անդրադարձել է Գետառի խնդրին հիդրոլոգիայի, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը` բնապահպանական, իսկ ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն իրավական տեսանկյունից:


ԹԻ անդամ երկրների միջազգային կոնֆերանսն ու տարեկան համաժողովն Ինդոնեզիայում
25.10.2007

ԹԻ անդամ երկրների միջազգային կոնֆերանսն ու տարեկան համաժողովն Ինդոնեզիայում

«ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հոկտեմբերի 25-29-ը մասնակցել է Ինդոնեզիայի Բալի կղզում կայացած «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի անդամ երկրների միջազգային կոնֆերանսին և տարեկան համաժողովին: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 90 երկրների մասնաճյուղերից ժամանած 200 պատվիրակներ` աղքատության և զարգացման, քաղաքական կոռուպցիայի, եկամուտների թափանցիկության, քաղաքացիական հասարակության մոնիտորինգի, պաշտպանության և դատական համակարգերում տիրող կոռուպցիայի, ինչպես նաև ԹԻ ներքին կառավարման վերաբերյալ տեղեկությունների, կարծիքների և փորձի փոխանակման նպատակով:


Քննարկվեցին Երևան քաղաքին առնչվող խնդիրներ
24.10.2007

Քննարկվեցին Երևան քաղաքին առնչվող խնդիրներ

Ս.թ. հոկտեմբերի 24-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Երևան քաղաքում տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ անցկացված միջոցառմանը մասնակցեցին «ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, վարչության անդամներ Դավիթ Թումանյանը և Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը:


2008 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին
16.10.2007

2008 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին

Ս.թ. հոկտեմբերի 16-ին ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ-ն «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպել էր «Ընտրական գործընթացները Հայաստանում» թեմայով սեմինար: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ անցկացված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, արտախորհրդարանական կուսակցությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ` քննարկելու ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրության փոփոխությունները:


«Գառնու սիմֆոնիա»-ի ոչնչացումը կոռուպցիա է
15.10.2007

«Գառնու սիմֆոնիա»-ի ոչնչացումը կոռուպցիա է

Ս.թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հասարակական կազմակերպությունը, «Սկսել ա» երիտասարդական շարժումը և մի խումբ անհատ քաղաքացիներ կազմակերպել էին բողոքի ցույց ընդդեմ Գառնու տաճարի մոտակա ձորի բազալտե սյուների` «քարերի սիմֆոնիա» կոչվող բնության հրաշքի ոչնչացման: Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել բոլոր` ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ցույցին և ստորագրահավաքին, հայտնել իրենց բողոքը գլխավոր դատախազությանը և պահանջել, որպեսզի վերջինս անհապաղ միջոցառումներ ձեռնարկի ապօրինի գործողությունները դադարեցնելու, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու և վնասի փոխհատուցում ապահովելու ուղղությամբ:


Հայաստանը` ոչ ազատ երկիր
10.10.2007

Հայաստանը` ոչ ազատ երկիր

Ս.թ. հոկտեմբերի 10-ին Գոլդեն Թյուլիփ Երևան հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ-ի նախագահ Ամալյա Կոստանյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննության են առել մարդու իրավունքների արդի վիճակը Հայաստանում: Բանախոսները մտահոգություն են արտահայտել վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում խոսքի ազատության հետընթացի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության բացակայության կապակցությամբ: