Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

ՀԿ-ները դիմել են 2008 նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին
15.01.2008

ՀԿ-ները դիմել են 2008 նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին

Հայաստանի շրջակա միջավայրի հարցերով զբաղվող «Հասարակական կազմակերպությունների էկոլոգիական դաշինքը», թվով 40 հասարակական կազմակերպություններ իրենց խոր մտահոգությունն են հայտնել երկրի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս արագընթաց և մեծածավալ գործընթացների, մասնավորապես` Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և Թեղուտի անտառտարածքը որպես պղնձա-մոլիբդենային հանքավայր շահագործելու առիթով:


«Իմ հարցը ապագա Նախագահին»
12.01.2008

«Իմ հարցը ապագա Նախագահին»

«Իմ հարցը ապագա նախագահին» ծրագրի շրջանակներում ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ-ն նախագահական ընտրությունների շեմին ավարտեց բարձր դասարանի աշակերտների և նախագահի թեկնածուների միջև առաջին աննախադեպ հեռուստահաղորդման նկարահանումը: Հաղորդմանը մասնակցում էին Հայաստանի գլխավոր քաղաքներ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Գորիսի դպրոցների աշակերտներ, որոնք հանդես եկան նախագահի թեկնածուներին ուղղված մեկական հարցով: Առաջադրված ինը թեկնածուներից երեքը մերժեցին ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ-ի` հաղորդմանը մասնակցելու հրավերը:


2007թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը
27.12.2007

2007թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ Բաց հասարակության ինստիտուտ օժանդակության հիմնադրամի աջակցությամբ ս. թ. դեկտեմբերի 27-ին անց է կացրել մամուլի ասուլիսների շարքից վերջինը` ամփոփելու անցնող տարին և տալու տարբեր բնագավառներում տեղ գտած զարգացումների գնահատականը: «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանն անդրադարձել է քաղաքական ոլորտի հիմնական իրադարձություններին, գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը` շրջակա միջավայրի, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` մարդու իրավունքների հիմնախնդիրներին, իսկ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստատեսության մեկնաբան Դերենիկ Մալխասյանը` ճնշման ենթարկված հեռուստաընկերության արդի վիճակին:


Քաղաքացիական հասարակությունը գնահատում է հանրային գնումների համակարգը
26.12.2007

Քաղաքացիական հասարակությունը գնահատում է հանրային գնումների համակարգը

Ս.թ. դեկտեմբերի 26-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն հրավիրել էր ՀՀ պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հիմնարկների և լրատվամիջոցների` ներկայացնելու գնումների համակարգի գնահատման վերաբերյալ կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը և առաջարկությունների ներկայացումը նպաստելու գնումների գործընթացի թափանցիկությանը:


Քաղաքացիական հասարակությունը համերաշխություն է հայտնել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը
19.12.2007

Քաղաքացիական հասարակությունը համերաշխություն է հայտնել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչները և քաղաքացիական այլ ակտիվիստներ դեկտեմբերի 19-ին հանրապետության երկրորդ քաղաքում մասնակցել են Խոսքի ազատության և ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբի հրավիրած բազմամարդ հանրահավաքին: Թատերական հրապարակում հավաքված ցուցարարները պահանջել են հեռուստաընկերության համար ապահովել բնականոն ռիթմով աշխատելու պայմաններ:


2007թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր. ողջ աշխարհում քաղաքական կուսակցություններն ու խորհրդարաններն ընկալվում են որպես ամենակոռումպացված
06.12.2007

2007թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր. ողջ աշխարհում քաղաքական կուսակցություններն ու խորհրդարաններն ընկալվում են որպես ամենակոռումպացված

Ս.թ. դեկտեմբերի 6-ին Երևանի ժամանակով ժամը 13:00-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն անց է կացրել մամուլի ասուլիս` նվիրված նույն օրը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի` Բեռլինում հրապարակած 2007թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրին, որում Հայաստանն ընդգրկվել է առաջին անգամ: «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի արդի վիճակին և ներկայացրել Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2007թ. ցուցանիշները, իսկ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը` մեթոդոլոգիային նախքան լրագրողների հարցերին պատասխանելը:


Մեկնարկել է «Իմ հարցը ապագա նախագահին» ծրագիրը
05.12.2007

Մեկնարկել է «Իմ հարցը ապագա նախագահին» ծրագիրը

«Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» հասարակական կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինանսավորմամբ իրականացնում է «Իմ հարցը ապագա նախագահին» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Երևան և Գորիս քաղաքներում ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 15:00-ին, Վանաձորում դեկտեմբերի 6-ին, իսկ Գյումրիում դեկտեմբերի 8-ին նույն ժամին հանրակրթական դպրոցների ավարտական դասարանցիների շրջանում կազմակերպվում է մրցույթ, որի շահողները հնարավորություն կստանան հեռուստաեթերում մեկական հարց ուղղել 2008թ. նախագահական ընտրությունների թեկնածուներին:


«Երիտասարդները չեն հանդուրժի կեղծիքը հանուն իրենց ապագայի»
27.11.2007

«Երիտասարդները չեն հանդուրժի կեղծիքը հանուն իրենց ապագայի»

Սույն վերտառությամբ և «Այո` ժողովրդավարությանը, ոչ` կեղծիքներին» կարգախոսով Ծաղկաձորում կայացած քառօրյա սեմինարի նոյեմբերի 27-ի նիստի բանախոսն էր «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը, ով հանդես եկավ «Ընտրությունները և կոռուպցիան, ժողովրդավարությունը և իրավական պետությունը» թեմայով զեկուցմամբ:


Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարունակում են կոռուպցիոն ռիսկեր
22.11.2007

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարունակում են կոռուպցիոն ռիսկեր

Ս.թ. նոյեմբերի 22-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխություններին: Ասուլիսը վարող ՏԶԿ/ԹԻ Հայաստան ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը և փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը, մյուս բանախոսներ «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանն ու Երևանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն անդրադարձան խորհրդարանի` վերջերս հապճեպ ընդունած ընտրական օրենսդրության փոփոխություններին և թերություններին:


Թեժ քննարկում Թեղուտի շուրջ
19.11.2007

Թեժ քննարկում Թեղուտի շուրջ

«ՏԶԿ/ԹԻ Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը վարել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ նոյեմբերի 19-ին կայացած քննարկումը: «Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ կառավարության կայացրած որոշումն անժամանակ էր: Խնդրի վերաբերյալ քննարկումները դեռևս չէին ավարտվել, տեսակետներն իրարամերժ էին, հարցի շուրջ կոնսենսուս չէր ձևավորվել»,--ասել է Սոնա Այվազյանը: