Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Քաղաքացիական հասարակությունը ընդվզում է անարդարության դեմ
25.08.2009

Քաղաքացիական հասարակությունը ընդվզում է անարդարության դեմ

Այսօր մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Մարիամ Սուխուդյանին սատարելու հայտարարությամբ: Սա հերթական քայլն է` ուղղված հասարակական ակտիվիստի պաշտպանությանը, ով անհիմն մեղադրվում է շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնության մեջ` Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում տիրող իրավիճակի մասին ահազանգելու արդյունքում:

Մանրամասների համար տես Հայտարարության տեքստը


Ցուցարարները բողոքում են ընդդեմ երիտասարդ ակտիվիստներին լռեցնելու փորձի
19.08.2009

Ցուցարարները բողոքում են ընդդեմ երիտասարդ ակտիվիստներին լռեցնելու փորձի

Ս.թ. օգոստոսի 19-ին երկրի ապագայով մտահոգ մի քանի տասնյակ ցուցարարներ էին հավաքվել Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց` (Մովսես Խորենացու 162) Թեղուտի պաշտպանության խմբի երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի դեմ իրենց բողոքը հայտնելու նպատակով: Մարիամ Սուխուդյանը և համախոհ մի քանի երիտասարդներ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին կամավոր հիմունքներով աշխատել են Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում և ահազանգել են դպրոցում տիրող մի շարք հիմնախնդիրների մասին:


ԹԻՀԿ-ը մասնակցել է օրինականության ազգային համակարգին նվիրված քննարկումներին
27.07.2009

ԹԻՀԿ-ը մասնակցել է օրինականության ազգային համակարգին նվիրված քննարկումներին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ս.թ. հուլիսի 27-ից 28-ը մասնակցել են Բեռլինում կայացած «Օրինականության ազգային համակարգի (ՕԱՀ) գնահատումը» թեմայով ուսուցողական սեմինարին և բանախոսությամբ հանդես են եկել ՕԱՀ սեմինարի և ՕԱՀ ինստիտուտների ու ցուցիչների վերաբերյալ նիստերի ընթացքում: Ս.թ. հուլիսի 29-ին նրանք նաև մասնակցել են «Ընդդեմ կոռուպցիայի. փոփոխության ծրագիր» թեմայով դասընթացին: Դասընթացի մյուս մասնակիցները Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի Վրաստանի և Եթովպիայի մասնաճյուղերն էին: Երկու միջոցառումներն էլ կազմակերպել էր ԹԻ քարտուղարությունը:


Կոռուպցիան և քաղաքական մասնակցության իրավունքները
22.07.2009

Կոռուպցիան և քաղաքական մասնակցության իրավունքները

Ս.թ. հուլիսի 22-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը հանդես է եկել «Կոռուպցիան և քաղաքական մասնակցության իրավունքները» թեմայով բանախոսությամբ «Կոռուպցիա և մարդու իրավունքներ. կապի ստեղծում» 4-րդ հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում: ԱՄՆ ՄԶԳ ՀԳՄԾ-ի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված էր կոռուպցիայի և մարդու իրավունքների միջև կապերի ուսումնասիրությանը:


Թեղուտի պաշտպանության շարժումը բողոքարկում է վարչական դատարանի որոշումը
21.07.2009

Թեղուտի պաշտպանության շարժումը բողոքարկում է վարչական դատարանի որոշումը

Ս.թ. հուլիսի 21-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ն բողոքարկել են Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված հայցադիմումի ընդունման մերժումը ՀՀ վարչական դատարանում, որը պատճառաբանում էր, թե հայցվոր ՀԿ-ներն իրավասու չեն վիճարկել նշված խնդիրները: Բողոքարկման համար հիմք է ընդունվել այն, որ Օրհուսի կոնվենցիայի իմաստով հայցվոր կազմակերպությունները հանդիսանում են «շահագրգիռ հասարակություն», ինչը հաստատվում է նաև Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից Դալմայի այգիների կառուցապատման հարցով 2006թ. մարտին կազմված եզրակացությունների և առաջարկությունների փաստաթղթում:


Քվեարկելու իրավունքն ու նրա կապն այլ իրավունքների և ազատությունների հետ
16.07.2009

Քվեարկելու իրավունքն ու նրա կապն այլ իրավունքների և ազատությունների հետ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հուլիսի 16-ին բանախոսել է Հայաստանի ամերիկյան համալսարանի 2009թ. «Մարդու իրավունքները և քաղաքացիական զարգացումը Կովկասում» դասընթացի ընթացքում: «Քվեարկելու իրավունքն ու նրա կապն այլ իրավունքների և ազատությունների հետ» թեմայով նրա բանախոսությունն ուղեկցվել է ակտիվ քննարկմամբ ԱՄՆ Բոստոնի Հյուսիս-արևելյան համալսարանի 17 ուսանողների մասնակցությամբ:


Վարչական դատարանը մերժել է հայցադիմումը
09.07.2009

Վարչական դատարանը մերժել է հայցադիմումը

Ս.թ. հուլիսի 9-ին Վարչական դատարանը չի ընդունել մի շարք քաղաքացիական և բնապահպանական խմբերի հայցադիմումը, որով պահանջվում է դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը: Որպես հայցվորներ հանդես եկած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Էկոդար» բնապահպնական հասարակական կազմակերպությունը 66 էջանոց հայցադիմում են ներկայացրել դատարան: Դատարանը հայցը չի ընդունել` պատճառաբանելով, թե հայցորդ ՀԿ-ներն իրավասու չեն վիճարկել բնապահպանական խնդիրները:


ՀՀ-ում Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրերի իրականացումը
03.07.2009

ՀՀ-ում Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրերի իրականացումը

Ս.թ. հուլիսի 3-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախագահ Ամալյա Կոստանյանը բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ-ում Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրերի իրականացմանը նվիրված քննարկման ընթացքում: Այն կազմակերպել էր Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը` «Հարևանությունից դեպի գործընկերություն» խորագրով միջոցառումների շրջանակներում, որի նախաձեռնողներն էին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական ինտեգրացիա կազմակերպությունը, ԹԻՀԿ-ը:


Անցումային փուլի երկրներ 2009. մութ տարի ժողովրդավարության համար
30.06.2009

Անցումային փուլի երկրներ 2009. մութ տարի ժողովրդավարության համար

«Ֆրիդոմ Հաուս»-ի հունիսի 30-ին հրապարակած «Անցումային փուլի երկրներ» 2009 թ. զեկույցն ընդգրկում է նախկին կոմունիստական վարչակարգի եվրոպական և եվրասիական տարածաշրջանի 29 երկիր, որոնցից 18-ը, ներառյալ Հայաստանը, 2008թ. հետընթաց է ապրել ժողովրդավարության բնագավառում: Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքը` 5.39 միավոր ցուցանիշով: Ամենաակնհայտ անկումը գրանցվել է, քաղաքացիական հասարակության հանդեպ կառավարությունների` սահմանափակումներ մտցնելով, կասկածելի գործելակերպի դիմելով, դատական համակարգն ու անկախությունը թուլացնելով:


Արտահայտման ազատության իրավունքը` «Երկիր մեդիա»-ի եթերում
30.06.2009

Արտահայտման ազատության իրավունքը` «Երկիր մեդիա»-ի եթերում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել է «Հոդված 27. արտահայտման ազատության իրավունք» հաղորդմանը: Հաղորդման ընթացքում, որը վարում էր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, փորձագետները և հանրության անդամներն անդրադարձել են արտահայտման ազատությունն ու ազգային անվտանգությունը թեմային: Հաղորդումը հեռարձակվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերով` յուրաքանչյուր շաբաթ: