Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Հրատարակվել են կուսակցությունների տեսակետները
03.05.2007

Հրատարակվել են կուսակցությունների տեսակետները

Ս.թ. մայիսի 3-ին Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած «Քաղաքական կուսակցություններ. տեսակետներ, մոտեցումներ» հրապարակման շնորհանդեսը, որի ընթացքում 3 այլ փորձագետների հետ մեկտեղ Կոռուպցիայի վերաբերյալ փորձագիտական կարծիքով հանդես է եկել «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը:


Ուսանողները մտահոգ են համալսարանում կոռուպցիայի առկայությամբ
19.04.2007

Ուսանողները մտահոգ են համալսարանում կոռուպցիայի առկայությամբ

ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի շրջանակներում ընթացող երրորդ հանդիպման լսարանն այս անգամ ընդգրկում էր մեծաթիվ ուսանողների: Երևանի պետական համալսարանում ապրիլի 19-ին Հայաստանում կոռուպցիայի ընկալման վերաբերյալ քննարկման մասնակիցները Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության, Ժուռնալիստիկայի, Ռոմանագերմանական բանասիրության, Աշխարհագրության, Ռադիոֆիզիկայի, Ֆիզիկայի, Քիմիայի և Մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողներն էին:


Հասարակական հատվածը անտարբեր չէ հայաստանյան զարգացումների հանդեպ
13.04.2007

Հասարակական հատվածը անտարբեր չէ հայաստանյան զարգացումների հանդեպ

«Կառավարության, բիզնեսի, ԶԼՄ-ների և ՀԿ-ների արդյունավետ համագործակցությունը հիմք կծառայի քաղաքացիների ներգրավմանը հանրային քաղաքականության և թափանցիկության ձևավորման գործընթացում որպես ժողովրդավարության դրսևորման ցայտուն օրինակ»: Սույն հայեցակարգի վրա էր հիմնված Քաունթերփարթ Ինթերնեշնլի Քաղաքացիական Շահերի Պաշտպանության Աջակցության ծրագրի օժանդակությամբ և ԱՄՆ Զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ապրիլի 13-ից 15-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած «ՀԿ-ների դերը հանրային քաղաքականության ձևավորման գործընթացում» թեմայով համաժողովը:


Դպրոցները հստակեցնում են իրենց դերը կոռուպցիայի դեմ պայքարում
12.04.2007

Դպրոցները հստակեցնում են իրենց դերը կոռուպցիայի դեմ պայքարում

ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրով նախատեսված երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզում` Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցում: Հանդիպմանը ներկա աշակերտները, միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու տնօրենները հետաքրքրված էին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության իրականացրած «2006թ. Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման արդյունքներով:


ՀՀ մարզերի բնակչությունը տեղեկանում է 2006թ. Հայաստանում կոռուպցիայի ընկալմանը
05.04.2007

ՀՀ մարզերի բնակչությունը տեղեկանում է 2006թ. Հայաստանում կոռուպցիայի ընկալմանը

ՏԶԿ/ԹԻ-Հայաստան կազմակերպության «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում 2006թ.» հարցման արդյունքների ներկայացման նպատակով նախատեսված հանդիպումների շարքում առաջին բանախոսությունը տեղի է ունեցել Աշտարակում ապրիլի 5-ին: Այն ընթացել է ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի շրջանակում:


Քննարկվել են նախընտրական զարգացումները
30.03.2007

Քննարկվել են նախընտրական զարգացումները

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող` 2007թ. խորհրդարանական ընտրություններում նախընտրական գործընթացների մոնիտորինգի ծրագրի շրջանակներում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ս.թ. մարտի 30-ին կայացել է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 17 կուսակցությունների և «Իմպիչմենտ» դաշինքի, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում-քննարկում «Հայաստանն ընտրությունների շեմին» թեմայով:


Հայ կին կուսակցականներին անհանգստացնում է կոռուպցիայի տարածումը
24.03.2007

Հայ կին կուսակցականներին անհանգստացնում է կոռուպցիայի տարածումը

Ս. թ. մարտի 24-ին Կանանց լիդերության դպրոցում կին կուսակցականներին «ՏԶԿ/ ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրել է 2006թ. Հայաստանում կոռուպցիայի ընկալման վերաբերյալ զեկույց:


Ելույթ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատում
21.03.2007

Ելույթ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատում

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը որպես հրավիրված բանախոս հանդես է եկել Հայաստանում ամերիկյան առևտրի պալատում: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում արևմտյան առևտրային գործունեության գլխավոր ներկայացուցիչ Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի անդամները` քննարկելու «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում 2006թ.» զեկույցը:


Պետական հատվածի թափանցիկության, հաշվետվողականության և օրինականության խթանման վերաբերյալ կոնֆերանս Սերբիայում
04.03.2007

Պետական հատվածի թափանցիկության, հաշվետվողականության և օրինականության խթանման վերաբերյալ կոնֆերանս Սերբիայում

«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ելույթ է ունեցել Բելգրադում ս.թ. մարտի 1-ից 4-ը կազմակերպված «Պետական հատվածի թափանցիկության, հաշվետվողականության և օրինականության խթանումը Արևմտյան Բալկաններում» կոնֆերանսին:


ՏԶԿ/ԹԻ - Հայաստանը ծանուցում է
20.02.2007

ՏԶԿ/ԹԻ - Հայաստանը ծանուցում է

«Տարածաշրջանային զարգացման կենտրոն /Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահը ս.թ. փետրվարի 20-ին դուրս է եկել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմից, ինչի մասին տեղեկացվել են վերոհիշյալ կառույցների նախագահներ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանն ու ՀՀ նախագահի օգնական Գ. Մհերյանը: