Նորություններ
|
05.05.2006
Եվս մեկ «սպանդ»Ս.թ. ապրիլի 5-ին «ՏԶԿ/ԹԻ- Հայաստան» ՀԿ ստացել է ահազանգ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրինության ներքո գտնվող կանաչ տարածքում իրականացվող ապօրինի ծառահատումների կապակցությամբ: |
|
28.04.2006
Մամլո ասուլիս Դալմայի այգիների տարածքի կառուցապատման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալՍ.թ. ապրիլի 28-ին Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի կենտրոն) տեղի է ունեցել «ՏԶԿ/ԹԻ - Հայաստան» ՀԿ (ներկայացրել է գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը), «Ա.Դ.Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» (ներկայացրել է իրավաբան Մերի Խաչատրյանը) և «Հայկական բուսաբանական ընկերություն» (ներկայացրել է գործադիր տնօրեն Գոհար Օգանեզովան) հասարակական կազմակերպությունների մամուլի ասուլիս: |
|
21.04.2006
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահ Հուգուետ Լաբելին նշանակել է «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագրի» տնօրենների խորհրդի անդամԲեռլին, 21 ապրիլի, 2006թ.- Հուգուետ Լաբելլը` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության նախագահը մեծ ոգևորությամբ ընդունեց Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի առաջարկությունը` միանալու «ՄԱԿ-ի Համաշխարհային դաշնագիր» կամավոր քաղաքացիական նախաձեռնության տնօրենների խորհրդին: Նշենք, որ նախաձեռնությանն անդամակցում են 3000-ից ավել կորպորացիաների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: |
|
18.04.2006
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը ճանաչել է Հայաստանում կոնվենցիայի դրույթների խախտումներըՕրհուսի կոնվենցիայի կիրարկումը հսկող Համապատասխանության հանձնաժողովը իր փորձագիտական եզրակացության մեջ ճանաչել է ՀՀ-ում Դալմայի այգիների կառուցապատման գործով Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1—2 կետերի, 6-րդ հոդվածի 1 կետի «ա» ենթակետի և 1-ին հավելվածի 20 կետի, 6-րդ հոդվածի 2-5 և 7-9 կետերի, 7-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 2-4 կետերի դրույթների խախտումները: Հանձնաժողովը միաժամանակ մի շարք առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարությանը Օրհուսի կոնվենցիայի դրույթների կիրարկման կապակցությամբ: |
|
11.04.2006
Հանդիպումներ ԱՄՆ կոնգրեսականների և «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» ղեկավարության հետ«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը 2006.թ. ապրիլի 11-ին մասնակցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Ընդունելությունը կազմակերպվել էր ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոլբիի գլխավորած պատվիրակության, որի կազմում են կոնգրեսական Սքոթ Գարեթը, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչը և այլ պաշտոնյաներ, հետ հանդիպելու նպատակով: |
|
10.04.2006
Վերջերս լույս է տեսել «ԹԻ»-ի առաջին եվրոպական տեղեկագիրը, որի հեղինակն է Բրյուսելում «ԹԻ»-ի քաղաքական գծով աշխատակից Ռուն ՌասմուսենըՀատուկ ուշադրության են արժանացել անօրինական gործունեության սահմանափակմանը նվիրված սեմինարը, «ԹԻ նախաձեռնություններ» տեղեկագրի վերջին հրատարակությունը («Կանաչ Տեղեկագիրը» լույս կտեսնի մայիսի 3-ին) և 2007թ.-ին Բուլղարիայի և Ռումինիայի նախատեսվող անդամակցության մասին կարծիքները: |
|
06.04.2006
«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» ԵՄ-ին կոչ է անում խստացնել կոռումպացված ընկերությունների հետ համագործակցության կասեցման կարգը«Ընդլայնեք շրջանակները և խստացրեք կիրարկումը»,- հորդորում է «ԹԻ»-ն ԵՄ փոխնախագահ Սիիմ Կալասին ուղղված նամակում: |
|
14.03.2006
GRECO զեկույցԵԽ` կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբը` GRECO-ն ՀՀ իշխանությունների համաձայնությամբ հրապարակել է Հայաստանի մասին հաշվետվությունը: Այն վերաբերում է հատկապես ոստիկանությանը և դատական, հարկային և մաքսային, կրթական և առողջապահական համակարգերին, լիցենզավորման և սեփականաշնորհման գործընթացներին: GRECO-ն ՀՀ իշխանություններին է ուղարկել 24 հանձնարարական` դրանց կատարման վերջնաժամկետ սահմանելով 2007թ. սեպտեմբերը: |
|
09.03.2006
Շինարարական բումը Հայաստանում ուղեկցվում է անարդարության և կոռուպցիայի մեղադրանքներովԷմիլ Դանիելյան |
|
01.02.2006
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԿոռուպցիայի դեմ պայքարի 2006թ. համաշխարհային զեկույցի համաձայն յուրացումները, կաշառակերությունը և դրամաշորթությունը միլիոնավոր մարդկանց զրկում են պատշաճ բուժսպասարկում ստանալու հնարավորությունից: |