Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

Երբ վտանգի տակ է սերունդների առողջությունն ու ապագան
11.10.2008

Երբ վտանգի տակ է սերունդների առողջությունն ու ապագան

Ս. թ. հոկտեմբերի 11-ին մի քանի տասնյակ երիտասարդ ակտիվիստներ, լրատվամիջոցների, հասարակական և բնապահպանական հարցերով մտահոգ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ «Փրկենք Թեղուտի անտառը» շապիկներով և ցուցապաստառներով, անց են կացրել երթ Երևանի փողոցներում, որի նպատակն էր hասարակությանն իրազեկել շրջակա միջավայրին առնչվող բազմազան խնդիրներին և մասնակից դարձնել դրանց լուծմանը: Ռիկշայի ուղեկցությամբ ընթացող երկուսուկես ժամանոց երթը սկսվել է Կոմիտասի արձանի մոտից և ավարտվել է Հանրապետության հրապարակում: Երթուղին անցել է Սայաթ-Նովա - Տերյան - Թումանյան - Մաշտոց - Իսահակյան - Աբովյան փողոցներով:


Օրակարգում Հայաստանի առջև ծառացած հրատապ խնդիրներն են
09.10.2008

Օրակարգում Հայաստանի առջև ծառացած հրատապ խնդիրներն են

Ս.թ. հոկտեմբերի 9-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը զեկուցումով հանդես է եկել Կոնգրես հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի արդի կարևորագույն հիմնահարցերին: Միջոցառմանը ներկա էին տեղական և միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների, քաղաքական կուսակցությունների, պետական հիմնարկների ներկայացուցիչներ, լրագրողներ` քննարկելու կոռուպցիայի և իշխանության չարաշահումները, հեռարձակման օրենսդրության վերջին փոփոխությունները, ԵԽԽՎ-ի 1609 և 1620 բանձևերի կատարման գործընթացը:


Կոռուպցիայի դեմ պայքարը` եթերում
08.10.2008

Կոռուպցիայի դեմ պայքարը` եթերում

Ս.թ. հոկտեմբերի 8-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Մամուլի ակումբ» հաղորդաշարի հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը: Հաղորդումը, որ պատրաստել է Երևանի մամուլի ակումբը Բաց հասարակության ինստիտուտի Մարդու իրավունքների և կառավարման դրամաշնորհային ծրագրի օժանդակությամբ, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, հակակոռուպցիոն առաջին ռազմավարության իրականացմանը և նոր ռազմավարության մշակմանը:


Ընտրական գործընթացներում տիրում է «կրիմինալը»
30.09.2008

Ընտրական գործընթացներում տիրում է «կրիմինալը»

Երևանի համայնքներում տեղի ունեցած վերջին ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանի ընտրական գործընթացներում արմատավորվում են «կրիմինալ» մեխանիզմները, սաստկանում է վախն ու հուսալքությունը: Այս պայմաններում ի չիք են դառնում ընտրական համակարգի բարելավմանն ուղղված բոլոր քայլերը և հարցականի տակ է դրվում «ընտրված» պաշտոնյաների լեգիտիմությունը:


2008թ. ԿԸՀ-ն վեր է հանել աղքատության, չկայացած ինստիտուտների և կաշառակերության միջև առկա կապը
23.09.2008

2008թ. ԿԸՀ-ն վեր է հանել աղքատության, չկայացած ինստիտուտների և կաշառակերության միջև առկա կապը

2008թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ժամանակով ժամը 13:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրել է ԹԻ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2008թ կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները աշխարհի և տարածաշրջանի համատեքստում, նկատվող միտումները 2008-ին, կոռուպցիայի վիճակը և ԿԸՀ շարժը Հայաստանում, իսկ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է այլ համաթվերին և հարցումներին և Հայաստանի հետ դրանց առնչությանը:


Հավաքների մասին օրենքը` մոնիտորինգի ենթակա
15.09.2008

Հավաքների մասին օրենքը` մոնիտորինգի ենթակա

Ս. թ. սեպտեմբերի 15-ից 18-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել են Աղվերանում կայացած հավաքների ազատության մոնիտորինգի ոլորտում իրավապաշտպանների կարողությունների զարգացման քառօրյա դասընթացին: Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ու Հայաստանում Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ:


Քաղաքացիական հասարակությունը մասնակցել է ռազմավարության մշակմանը
12.09.2008

Քաղաքացիական հասարակությունը մասնակցել է ռազմավարության մշակմանը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻԱԿ) նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել և հանդես է եկել բանախոսությամբ Համաշխարհային բանկի (ՀԲ)` ս.թ. սեպտեմբերի 12-ին Կոնգրես հյուրանոցում հրավիրած «Կառավարում և հակակոռուպցիոն ռազմավարություն» թեմայով խորհրդակցությանը, որի ընթացքում հանրային երկխոսություն ծավալած քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտի ներկայացուցիչները հնարավորինս լայն մասնակցություն են ապահովել Համաշխարհային բանկի գործունեության ծրագրի` Հայաստանի գործընկերության քառամյա ռազմավարության մշակմանը:


ԹԻՀԿ-ը դիտորդական առաքելություն է իրականացրել Երևանի Արաբկիր համայնքում
07.09.2008

ԹԻՀԿ-ը դիտորդական առաքելություն է իրականացրել Երևանի Արաբկիր համայնքում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) անդամներ և գործընկերներ ներկայացնող 11 դիտորդներ ս.թ. սեպտեմբերի 7-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Երևան քաղաքի Արաբկիր համայնքի 5 տեղամասերում հանդես են եկել դիտորդական առաքելությամբ: Դա ԹԻՀԿ-ի, որպես կազմակերպություն, դիտորդական առաքելություն իրականացնելու առաջին փորձն էր, թեև կազմակերպության առանձին ներկայացուցչներ դիտորդի կարգավիճակում հանդես են եկել թե' Հայաստանում, և թե' արտերկրում:


«Հրապարակեք, թե ինչ եք ֆինանսավորում» քարոզարշավը դոնորներին թափանցիկության կոչ է անում
04.09.2008

«Հրապարակեք, թե ինչ եք ֆինանսավորում» քարոզարշավը դոնորներին թափանցիկության կոչ է անում

Օգնության արդյունավետության վերաբերյալ գործողության Աքրայի (Գանա) օրակարգի համաձայն` «Հրապարակեք, թե ինչ եք ֆինանսավորում» քարոզարշավը դոնոր կառավարություններին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել օգնության վերաբերյալ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու ուղղությամբ: Դոնոր կառավարությունները ստանձնել են օգնության օգտագործման վերաբերյալ ապահովելու «կանոնավոր, մանրամասն և ժամանակին արված տեղեկատվություն» հրապարակելու պարտավորություն, ինչպես նաև ապահովելու ծառայությունների բաց գնումը:


Բնապահպանները մտահոգված են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությամբ
03.09.2008

Բնապահպանները մտահոգված են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությամբ

Ս. թ. սեպտեմբերի 3-ին Ուրբաթ ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք ՀԿ-ներ և անկախ փորձագետներ իրենց դժգոհությունը հայտնեցին ՀՀ իշխանությունների կողմից ներկայումս վարվող բնապահպանական քաղաքականության ու դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ: Բանախոսները մասնավորապես անդրադարձան Երևանի Նուբարաշենի աղբի վերամշակման ծրագրի իրականացման խոչընդոտներին և Սևանա լճից կատարվող չհիմնավորված բացթողումներին, Թեղուտի անտառների վերացմանն ու Երևանում զանազան օբյեկտներ կառուցելու համար պարբերաբար կատարվող ծառահատումներին: