Նորություններ
|
02.07.2007
Բողոքի ցույցՀուլիսի 2-ին «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ն գործընկերների հետ բողոքի ակցիա նախաձեռնեց ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի: Ցուցարարների` խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարումը խորհրդանշող` ժապավեններով փակ բերաններով երթը մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակում և շարունակվեց Ազգային ժողովի մուտքի մոտ: Երթի մասնակիցները կրում էին պաստառներ, որ կոչ էին անում չսահմանափակել մամուլի ազատությունը Հայաստանում: |
|
26.06.2007
Ենթադրվում է, որ կոռուպցիան լրջորեն խոչընդոտում է օրենքների կիրառմանը` ասված է «Ֆրիդոմ Հաուս»-ի ամենամյա զեկույցում«Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հունիսի 26-ին հրապարակված տարեկան զեկույցի համաձայն՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարգման հարցում Հայաստանը դիտարկվել է որպես մասնակիորեն ազատ երկիր: «Կաշառակերությունն ու ընտանեվարությունը տարածված են կառավարության պաշտոնյաների շրջանում, որոնք հազվադեպ են դատական կարգով հետապնդվում կամ հեռացվում աշխատանքից` պաշտոնի չարաշահման պատճառով»,--ասված է զեկույցում: |
|
25.06.2007
Ավարտվեց կոռուպցիայի ընկալման վերաբերյալ բանախոսությունների շարքըՀակակոռուպցիոն քննարկումների շարքի վերջին, բայց ոչ նվազ կարևոր հանդիպումը կայացավ ս. թ. հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Հանդիպման մասնակիցների թվում էին Սևանի քաղաքապետարանի, Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի, Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոնի, «Կապուտաչյա Սևան» և «Աստղացոլք» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ների, Սևանի թ. 7 միջնակարգ դպրոցի, Ծաղկունքի միջնակարգ դպրոցի, Բողբոջ և Զարթոնք մանկապարտեզների մանկավարժական կոլեկտիվների, Սերբա ՍՊԸ-ի, Սևանի «Ափ» և «Սևան» թերթերի ներկայացուցիչները և այլոք: |
|
22.06.2007
Կոռուպցիայի դեմ պայքարը` Արմավիրի հանդիպման կիզակետումՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի իններորդ հանդիպումը տեղի է ունեցել ս. թ. հունիսի 22-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Հանդիպման ընթացքում «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրեց կազմակերպության 2006թ. կոռուպցիայի ընկալումը Հայաստանում անկողմնակալ և համակողմանի ուսումնասիրությունը պետական պաշտոնյաների, կոռուպցիայի կանխմամբ շահագրգիռ զանազան կազմակերպությունների, ՀԿ և լրագրողական համայնքների ուշադրությանը: |
|
20.06.2007
Քննարկվել է «Կոռուպցիայի մակարդակի վերահսկողությունը»Ս.թ. հունիսի 20-ին ՏԶԿ/Թի-Հայաստան փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը «Կոռուպցիայի մակարդակի վերահսկողությունը» բանախոսությամբ հանդես է եկել 2007թ. հունիսի 20-ին տեղի ունեցած` «Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգ» 2006թ. զեկույցի ներկայացմանը: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի |
|
15.06.2007
Կոռուպցիայի ընկալումն արծարծվել է Հարավային ՀայաստանումԿոռուպցիայի ընկալումը Հայաստանում 2006թ. զեկույցը ներկայացնելու նպատակով ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի ութերորդ հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ս.թ. հունիսի 15-ին: Զեկույցին հաջորդած քննարկմանը մասնակցում էին Գորիսի պետական համալսարանի, Գորիսի թ. 2 միջնակար? դպրոցի, Միլենիում, «Ծիրանի փող» հաշմանդամ երեխաների ծնողների, Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության, «Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ-ների, «Զանգեզուր» և «Փերի» թերթերի, «Լաստ» հեռուստաընկերության քառասունից ավելի ներկայացուցիչներ: |
|
14.06.2007
Կոռուպցիան շարունակում է խոչընդոտել Հայաստանի զարգացմանը` ասված է «Անցումային շրջանի պետություններ» 2007թ. Հայաստանի վերաբերյալ զեկույցումՍ.թ. հունիսի 14-ին հրապարակվեցին «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության` բարեփոխումների վերաբերյալ Եվրոպայի և Եվրասիայի 29 նախկին կոմունիստական երկրների և վարչական տարածքների «Անցումային շրջանի պետություններ» ամենամյա ուսումնասիրության 2007թ. զեկույցներն ու վարկանիշները: Ի թիվս այլ հիմնահարցերի, Հայաստանի մասին զեկույցն անդրադարձել է կոռուպցիայի խնդրին, որտեղ ՀՀ իշխանությունների առաջընթացն ընդհանուր առմամբ բացասական է գնահատված: |
|
13.06.2007
Կոռուպցիայի վերաբերյալ հերթական բանավեճ Գավառի պետական համալսարանում«ՏԶԿ/Թի-Հայաստան» կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը հունիսի 13-ին հանդիպեց Գավառի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ` ներկայացնելու 2006թ. կոռուպցիայի ընկալման վերաբերյալ հարցման արդյունքները: ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի յոթերորդ հանդիպման շրջանակներում ընթացող բանախոսությանը հաջորդեց որոշակի խնդրահարույց ոլորտների շուրջ քննարկում` կոռուպցիայի դեմ պայքարում հնարավոր լուծումների առաջադրմամբ: |
|
08.06.2007
Հայաստանի երկրորդ քաղաքում անցկացվեց կոռուպցիայի վերաբերյալ քննարկումՍ. թ. հունիսի 8-ին Գյումրու գիտատեխնիկական գրադարանում տեղի ունեցավ ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավումը Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում» ծրագրի քննարկումների շարքի վեցերորդ հանդիպումը, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների հատվածին, բարեգործական ու մասնագիտական կազմակերպություններին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրեց կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներն ու իր տեսակետները 2006թ. կոռուպցիայի ընկալումը Հայաստանում թեմայով: |
|
08.06.2007
Թրանսփարենսի Ինթերնեշնլ. Այժմ գործեք ձեր խոստումների համաձայնՄեծ ութնյակը պետք է 2008-ին հաշվետվություն տա կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող իր բազմաթիվ խոստումների կապակցությամբ |