Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

08.02.2016

Հրապարակ. Կաշառքը չի օգնել, ստիպված են եղել և՛ լցոնումներ, և՛ ահաբեկումներ անել

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը դեռ մշակման փուլում է։ Սպասվում է, որ նախագծի նախնական տարբերակը կհրապարակվի առաջիկայում և հաջորդ քառօրյայից արդեն կսկսի շրջանառվել Ազգային ժողովում։ Նոր ընտրական օրենսգրքում, ըստ նախնական հայտարարությունների, մտադիր են ամրագրել էլեկտրոնային քվեարկության դրույթը՝ փորձելով կրկնել որոշ երկրների, այդ թվում՝ Ղրղզստանի փորձը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, որն ուսումնասիրել է Ղրղզստանի փորձը, «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ մաքուր էլեկտրոնային համակարգի ներդրման դեպքում, առանց փաստաթղթային մասի, որևէ օպտիմիզմ չի տեսնում։ Եթե վերցնենք միայն քվեարկության պրոցեսը, երկու խնդիր կա։ Նախ, սովորաբար, խախտումների մասով, պայմանականորեն կարելի է վերցնել բազմակի քվեարկության հետ կապված խնդիրները, որը լինի էլկտրոնային, էլեկտրոնափաստաթղթային կամ փաստաթղթային, միևնույն է, և երկրորդը՝ լցոնումներ, ուրիշի փոխարեն քվեարկություններ։


[hy]
08.02.2016

«Արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպում» դասընթաց

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հրավիրում է կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու «Արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպում» թեմայով դասընթացին, որը տեղի կունենա Երևանում սույն թվականի փետրվարի 22-ից 23-ը: Դասընթացը կվարի Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա մասնաճյուղի գործադիր տնօրեն, հանրային քաղաքականության փորձագետ Ալեքսի Խմարան: Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից դիմում-հայտը և ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին մինչ ս.թ. փետրվարի 17-ը, ժամը 14:00-ը՝ նամակի վերնագրում նշելով դասընթացի անվանումը:


06.02.2016

Ուսուցում «Ինչպե՞ս կարող է երիտասարդությունը պայքարել կոռուպցիայի դեմ» թեմայով

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրի մասնագետ/հետազոտող Տաթևիկ Բարսեղյանը ս.թ. փետրվարի 5-ին Իջևանի, իսկ փետրվարի 6-ին Հրազդանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոններում անց է կացրել «Ինչպե՞ս կարող է երիտասարդությունը պայքարել կոռուպցիայի դեմ» թեմայով ինտերակտիվ դասընթաց, որն ուղեկցվել է գործնական աշխատանքով: Տաթևիկ Բարսեղյանը ներկայացրել է կոռուպցիայի դրսևորումները, պատճառներն ու հետևանքները, կոռուպցիայի վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության որակական ու քանկական ուսումնասիրությունները, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական բաղադրիչները, շահերի բախման կարգավորումը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, ինչպես նաև  հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում՝ անդրադառնալով  հակակոռուպցիոն ռազմավարությանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և այլ հարցերի:


04.02.2016

Փոքր տարածքների վարձակալման բաց մրցույթի հրավեր

Մրցույթի կոդ (16-005)

  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
  2. Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։
  3. Դուք կարոք եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած Լոտի համար[1]՝ կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից: 
  4. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:

04.02.2016

Գրենական պիտույքների և տնտեսական պարագաների ձեռք բերման բաց մրցույթի հրավեր

Մրցույթի կոդ  (16-002)

  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
  2. Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։
  3. Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հավելվածում նշված ցանկացած Լոտի համար[1] կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:
  4. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:

03.02.2016

Հրապարակվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ զեկույցը

Սույն հրապարակումն ամփոփում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման նկատմամբ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED - National Endowment for Democracy), Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED - European Endowment for Democracy), Երևանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան և Եվրոպական միության աջակցությամբ իրականացված դիտորդական առաքելության արդյունքները:


02.02.2016

Մամուլի ակումբ. ՏԻՄ ընտրությունները 2016 թ.

Հայաստանի 915 համայնքներից գրեթե 70%-ում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2016 թ. կարևոր ներքաղաքական իրադարձություն է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որի շուրջ քննարկումները են ընթանում: Այդ կապակցությամբ ՀաՄաՏեղ՝ Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակում «Մամուլի ակումբ» հաղորդաշարի հերթական հաղորդումն անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններում 2016թ. տեղի ունենալիք ընտրություններին՝ ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո և քննարկվող ՀՀ ընտրական օրենսգրրքի մշակման փուլում: Հաղորդման հյուրերն էին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրությունների ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը և «Համայնք համատեղ» ամսաթերթի խմբագիր Արևհատ Գրիգորյանը:


02.02.2016

Չարաշահումներ՝ մեկ անձից կատարվող գնումների ոլորտում

«Երկիր Մեդիա» հեռուստա ընկերության «Դիտակետում» հաղորդումն անդրադարձել է ոչ մրցակցային ընթացակարգով կատարվող կամ այլ բառով ասված՝ մեկ անձից գնումներին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) Պետական գնումների 2014-2015թթ.  մոնիտորինգային հաշվետվության համաձայն` պատվիրատուները գնման մրցակցային ձևերի ընտրության փոխարեն հիմնականում ընտրում են ոչ մրցակցային գնումները: 2011-2015 թթ. կայացած մրցույթների շուրջ 65%-ը իրականացվել են մեկ անձից գնման ձևով, ինչը հեռու է միջազգային ընդունելի նորմերից: ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանը բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծումներ չեն ստացել:


01.02.2016

Aravot.am. Կառավարության շռայլ ծախսերը՝ բյուջեի 5 մլրդ դեֆիցիտի ֆոնին

2015 թ. դեկտեմբերին ու 2016 թ. հունվարին ՀՀ կառավարության աշխատակազմը շռայլ ծախսեր է կատարել թանկարժեք նվերների և ծառայությունների վրա: Ըստ ՍիվիլՆեթի՝ 708 000 դրամ ծախսվել է 4 ծաղկեփնջի, 2,5 մլն դրամ` 4 ժամացույցի, 5 400 000 դրամ` 2 խնջույքի վրա: Aravot.am-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ կարծիքի է կառավարության այս ծախսերի վերաբերյալ: Հոկտանյան. «Լավ չեմ նայում, ԹԻՀԿ-ը պետական գնումների մշտադիտարկում է իրականացնում և այդ թեմայով վերջին հրապարակումը դրված է ԹԻՀԿ կայքում»: ԹԻՀԿ գործադիր տնօրենի խոսքով՝ ուռճացված գնումներ կատարելու դեպքում սովորաբար պետք է ներկայացվի պարզաբանումը, թե ինչու են այդ գնով գնել:


29.01.2016

Lragir.am. Էլեկտրաէներգիան 16%-ով թանկացել է, սուբսիդավորումը բլեֆ էր

Lragir.am. Տնտեսագետ Արտակ Մանուկյանը հոդված է հրապարակել, որտեղ փորձել է ճշտել, թե ինչու է էլեկտրաէներգիայի գինը այսքան ստացվել: Հրապարակումը նպատակ ուներ խոշարացված պատկերով վեր հանել միտումները, օրինակ, դրանցից մեկը՝ ուսումնասիրել ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքի հիմնավորումը: 2015 թ. նոյեմբեր-2016 թ. հունվար ամիսներին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  տվյալներով Հայկական ատոմային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան շուրջ 11 տոկոսով ավելացել է, ՀԷԿ-երն ավելացրել են 15 տոկոսով, և դրան զուգընթաց ՋԷԿ-երը նվազեցրել են իրենց էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները մոտ 15 տոկոսով: Նախկինում մնացորդային սկզբունքով օգտագործում էինք ՋԷԿ -երի արտադրած թանկ, հիմա՝շատ ավելի էժան էլեկտրաէներգիա՝ արտադրված ատոմակայանի և ՀԷԿ-երի կողմից, ինչը նշանակում է, որ միջին կշռված ինքնարժեքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը ձեռք է բերում ՝ նվազել է: