Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

23.03.2016

Հայաստանում ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատման գործիքի ներկայացում

Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի իրավախորհրդատու Էսթեր Հարթեյը ներկայացրել է Հայաստանում ՔՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի գնահատման գործիքը, որը փորձարկվել է մասնակիցների հետ և համատեղ եզրակացություններ են արվել իրավական նպաստավոր միջավայրի վերաբերյալ:  Գնահատման գործիքը վերջնական տեսքի կբերվի մասնակիցների առաջարկների հիման վրա:


23.03.2016

Հայկական ժամանակ. Ո՞ր դեպքում «4+4+4» ձևաչափը չի աշխատի

Ս.թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային լսումները, որին մասնակցում էին մի քանի տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ): Լսումներին զուգահեռ հրապարակվեց նաև մի շարք ՀԿ-ների միասնական պահանջները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Դրանք հինգն են՝ ստորագրված ցուցակների հրապարակում, մաքրում վրացական օրինակով, տեսախցիկների տեղադրում, համապետական-համամասնական ցուցակ՝ առանց ռեյտինագայինի և մատնահետքերի թանաքոտում: Լսումների և քաղհասարակության պահանջների վերաբերյալ Հայկական ժամանակը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ:


23.03.2016

1in.am. Հայաստանում «ատկատները» 20 տոկոսից դարձել են 10, սակայն ավելի հաճախակիացել են

1in.am-ի հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հանրային գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանն էր: Այն հարցին, թե որքանով են թափանցիկ դարձել պետական գնումները և որքանով են նվազել կոռուպցիոն դրսևորումները անցած տարիների համեմատ, Մանուկյանը պատասխանել է, որ նախկին՝ գնումների կենտրոնացված համակարգում պատվիրատուն իր նախընտրած մասնակցի հետ պայմանագիրը կարող էր կնքել, եթե թե՛ թղթային, թե՛ Գնումների աջակցման կենտրոնի հետ խաղի կանոնների համաձայնեցման առումով բոլոր կողմերը հակված էին նույն որոշումը կայացնելու, ինչը այլ հավասար պայմաններում թանկացնում էր «ակտատի» տոկոսը, բայց նվազեցնում էր հաճախականությունը, քանի որ շատ դեպքերում ԳԱԿ-ը դիրքորոշում էր ցույց տալիս և ֆիրմաներ էին հայտնվում սև ցուցակում:


23.03.2016

1in.am. Այս ԸՕ-ով մենք երբեք չենք ունենա արդար և թափանցիկ ընտրություններ

Ս.թ. մարտի 22-ին ծավալուն քննարկում էր ընթանում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում: Այդ կապակցությամբ 1in.am-ը հարցազրույց է վերցրել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանից: Ըստ Տիգրանյանի՝ նախագիծը հանրության կասկածները փարատելու փոխարեն ավելի խորացնում է անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ և ունի մեխանիզմեր, որով հանրությանը օտարում է ընտրական գործընթացներից՝ սահմանափակելով դիտորդի, ԶԼՄ  ներկայացուցչի՝ տեղամաս մուտք գործելու հնարավորությունը, իսկ մուտք գործելու պարագայում՝ սահմանափակում է դիտարկման հնարավորությունը:


23.03.2016

Պետական գնումների զարգացման միտումները 2015 թ.

Ս.թ. մարտի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Պետական գնումների զարգացման միտումները 2015 թ. » թեմայով: Միջոցառման բանախոսներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և ԹԻՀԿ պետական գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը: ԹԻՀԿ-ը արդեն 9 տարի է, որ Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ իրականացնում է պետական գնումների մոնիտորինգ: Այս անգամ ԹԻՀԿ-ը կենտրոնացել է հետևյալ 3 բաղադրիչների՝ մեկ անձից գնումների, բողոքարկման համակարգի և շրջանակային համաձայնագրերի մոնիտորինգի վրա:


22.03.2016

168 ժամ. «Քվեարկության անվավեր ճանաչման ժամանակ պարտադիր վերաքվեարկություն կլինի»

168.am: ՀՀ Ազգային ժողովում  ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ պատասխանելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հարցին, թե ո՞ր դեպքերում պետք է չեղյալ հայտարարվի ընտրությունը, ե՞րբ պետք է անճշտությունների հետ կապված հետաքննություն լինի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ դժվար է միանշանակ պատասխան տալ, թե որ դեպքերում պետք է ընտրությունն անվավեր համարվի: Քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման ժամանակ պարտադիր վերաքվեարկություն է նախատեսվում և հիմքում չեն վերցվում այլ թվեր:


22.03.2016

Ընտրական oրենսգրքի վերաբերյալ առաջնային միասնական պահանջներ

Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների (և հատկապես՝ Սահմանադրական հանրաքվեի) ժամանակ արձանագրված առավել տարածված ընտրակեղծիքների տեսակները, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բացակայությունը, ինչպես նաև Ազգային ժողովին ներկայացված Ընտրական օրենսգրքի բովանդակությունը, ներքոստորագրյալ կազմակերպությունները համարում են, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետևյալ կարևորագույն մեխանիզմները (բոլոր 5-ը):


22.03.2016

Lragir.am. Հայաստանը հետքայլ է անում

Lragir.am. Ընտրական օրենսգրքի այս նախագիծը նախորդի համեմատ հետքայլ է: Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ով միացել է ԸՕ շուրջ ներկայացված միասնական առաջարկություններին: Այն հինգ առաջարկությունները, որոնք Ընտրական օրենսգրքի շուրջ ներկայացրել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու մի շարք կուսակցություններ, ըստ Հոկտանյանի, օրենսգրքի հիմնական մասն են, սակայն իշխանություններն անտեսել են ու չեն ներառել օրենսգրքի նախագծում:


22.03.2016

1in.am. ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում չի պահպանվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկը

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որին մասնակցել են նաև ՀԿ ներկայացուցիչները: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է ԹԻՀԿ դիտարկումներն ու առաջարկությունները ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, մասնավորապես անդրադառնալով նախագծի՝ ընթացակարգային խախտումներով ներկայացմանը, դիտորդական առաքելությունների և ԶԼՄ  ներկայացուցիչների իրավունքների սահմանափակմանը, Վենետիկի հանձնաժողովի` ընտրությունների լավագույն փորձի վերաբերյալ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության ու հանրաքվեի փորձագիտական խմբի մի շարք հանձնարարականների չկատարմանը, ընտրական գործընթացներից հանրության  մեկուսացմանը:  


21.03.2016

Հանրային գնումների տեղեկագիր, թողարկում 1

Սկսած 2006թ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունն Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրականացնում է Հայաստանի պետական գնումների համակարգի մոնիտորինգ և գնահատում: Ուսումնասիրությունների ներկա փուլը սկսվել է 2015թ. նոյեմբերի 1-ից և կավարտվի 2016թ օգոստոսի 31-ին: Առաջին անգամ ներկա փուլում ԹԻՀԿ-ը սկսում է իր հանրային գնումների տեղեկագրի թողարկումը, որը կկրի պարբերական բնույթ և կներկայացնի ՀՀ հանրային գնումների համակարգի իր կողմից իրականացվող մոնիտորինգի և գնահատման ընթացիկ արդյունքները: Որպես մոնիտորինգի թիրախ ընտրված են հանրային գնումների համակարգի երեք կարևոր բաղադրիչները, այն է մեկ անձից ձեռքբերումները, գնումների բողոքարկման համակարգը և շրջանակային համաձայնագրերը: Առաջին անգամ այս փուլի շրջանակներում իրականացվել է նաև գնումների մոնիտորինգ առանձին ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել ՀՀ պաշտպանության նախարարության գնումներին: