Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մասնակցել է Ա1+-ի առցանց ուղիղ հեռարձակմամբ Մեդիա կենտրոնի կազմակերպած բանավեճին: Սահմանադրական փոփոխությունների 2 տարուց ավելի տևած գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թ. դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունների նախագծում՝ մարդու իրավունքների գլխում, առկա են խնդրահարույց և հետընթաց արձանագրող մի շարք դրույթներ, որոնք ընդհանուր առմամբ չեն շտկվել անգամ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողով ներկայացված նախագծի՝ խմբագրված տարբերակում: Հերիքնազ Տիգրանյանը խնդրահարույց է համարում սահմանադրական փոփոխությունների նախագծում սոցիալական իրավունքների «սահմանդրական չպաշտպանվածությունը» և մի շարք այլ դրույթներ:

Բանավեճի մյուս բանախոսներն էին՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Չենք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Տես «Մեդիա կենտրոնի» հաղորդագրությունը «Մեդիա կենտրոնի» կայքէջում: