Գլխավոր էջ Գործունեություն Նախաձեռնություններ Հայաստանի կուսակցություններին կատարված մասնավոր նվիրատվությունների օրենսդրության և պրակտիկայի գնահատումը
Նախաձեռնություններ

Հայաստանի կուսակցություններին կատարված մասնավոր նվիրատվությունների օրենսդրության և պրակտիկայի գնահատումը

Նկարագրություն` Ծրագրի նպատակն է վեր հանել օրենսդրության և պրակտիկայի այն թերությունները, որոնք խոչընդոտում են մասնավոր (ֆիզիկական և իրավաբանական) անձանց նվիրատվություններ կատարել կուսակցություններին` Հայաստանում առկա քաղաքական ուժերի դասավորության պայմաններում: Հետազոտության ընթացքում հարցազրույցներ են անցկացվել կուսակցությունների ներկայացուցիչների, ընդդիմադիր կուսակցություններին զգալի նվիրատվություններ կատարած մասնավոր շնորհատուների, անկախ փորձագետների և պետական իշխանության ներկայացուցիչների հետ: Որոշ առանցքային պետական մարմիններ (ԿԸՀ) և կուսակցություններ մերժել/հետաձգել/խուսափել են հարցազրույցներ տալուց:
Արդյունքները` Հետազոտության արդյունքում հրապարակվել է «Հայաստանի կուսակցություններին կատարված մասնավոր նվիրատվությունների օրենսդրության և պրակտիկայի գնահատումը» հրապարակումը, որը վերլուծել է թե՛ Հայաստանին առնչվող միջազգային շրջանակը, թե՛ Հայաստանի մասնավոր ֆինանսավորման և պրակտիկայի էական տարրեր: Հրապարակումն ընդգրկում է նաև մի գլուխ, որը նկարագրում է ԵՄ անդամ որոշ երկրների փորձը: Հրապարակման վերջին մասը պարունակում է եզրակացություններ և առաջարկություններ:
Իրականացման ժամկետ` 01.12.2015 - 30.04.2016
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ