2013 թ. Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույց (ԿՀԶ)
Կոռուպցիայի համաշխարհային զեկույցը Թրանսփարենսի Ինթերնեշնլի պարբերական հրապարակումներից է, ընդգրկում է կոռուպցիան հասարակական կարևոր ոլորտներում և ուղիներ է առաջարկում դրանց վերացնելու ուղղությամբ: 2011 թ. հրապարակված Կոռուպցիայի համաշխարհային զեկույցի վերջին թողարկումը վերլուծել է կլիմայի փոփոխությունները: Որպես հաջորդ թողարկման թիրախ ընտրվել է սպորտը:
Իր նոր զեկույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլը արձանագրում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը կրթության ոլորտում որպեսզի երեխաները ոչ միայն մշտապես հաճախեն դպրոց և կյանքի կոչվեն գրագիտության ու զարգացման նպատակները, այլև հասնեն նրան, որ հաջորդ սերունդը պատրաստ լինի «ոչ» ասել կոռուպցիային:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://www.transparency.org/research/gcr