Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Վիասֆեր Ինթերնեշնլ Ինք-ը հաղթել է դատական գործը
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Նոյ
14

Վիասֆեր Ինթերնեշնլ Ինք-ը հաղթել է դատական գործը

Կալիֆոռնիայի հյուսիսային շրջանի առաջին ատյանի դաշնային դատարանում քննվող «Վիասֆեր Ինթերնեշնլ, Ինք.»-ն ընդդեմ Արամ Վարդանյանի» գործով ս.թ. սեպտեմբերի վերջին Արամ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել հայցապահանջի մեջ ներառված բոլոր կետերով: Դատավճիռ կայացվելուց հետո վճռվել է, որպես վնասի փոխհատուցում, «Վիասֆեր»-ի օգտին բռնագանձել ավելի քան 1,07 մնլ ԱՄՆ դոլար: «Վիասֆեր Ինթերնեշնլ Ինք.»-ը Վարդանյանի դեմ հայց է ներկայացրել 2012թ.՝ երբ պարզվել է, որ Վարդանյանը, որը նախկինում զբաղեցնում էր «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը («Տեխնոպարկը» հանդիսանում է «Վիասֆեր»-ի հայաստանյան 100 տոկոսանոց դուստր ընկերությունը), խաբեությամբ տիրացել է ընկերության գույքին՝ օգտագործելով «Տեխնոպարկ»-ի աշխատակիցներին ու ռեսուրսներն իր անձնական նպատակներով: Մասնավորապես, Վարդանյանը «Տեխնոպարկ»-ի միջոցները վատնել է անձնական տուն կառուցելու վրա, հավաքել և յուրացրել է «Տեխնոպարկ»-ի տարածքների վարձակալությունից ստացվող վարձավճարները, յուրացրել է «Տեխնոպարկ»-ի մտավոր սեփականությունըՙ առանց համապատասխան իրավունքներ ունենալու և դրա արդյունքում ստացված արտադրանքը, որոնցից է, օրինակ, «Զենիթ» հակակարկտային կայանքը: Դատավարության ընթացքում ապացույցներ ներկայացվեցին նաև, որ նախքան դատավարության սկսվելը Վարդանյանը փորձել է ճնշումներ գործադրել վկաների վրաՙ սպառնալիքների և նույնիսկ կաշառքներ խոստանալու միջոցով:

Հեղինակ՝ -