Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Փաստաբանն ահազանգում է գիշերօթիկում յուրացումների գործը կոծկելու փորձի մասին
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Նոյ
14

Փաստաբանն ահազանգում է գիշերօթիկում յուրացումների գործը կոծկելու փորձի մասին

Բյուրեղավանի գիշերօթիկում յուրացումներ կատարելու փաստով հարուցված քրեական գործը տեղից չի շարժվում․ առայսօր գործով անցնող որևէ պաշտոնյա չի հարցաքննվել: Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաներից մեկը «Ազատության» հետ զրույցում դեռևս ամիսներ առաջ պատմել էր, թե ինչպես է տնօրենն իրեն ծեծի ենթարկել: Տուժող կողմը ներկայացնող փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում տնօրենին պետք էր համապատասխան մեղադրանք առաջադրել, ոչ թե պարզապես աշխատանքից հեռացնելով նրան փրկել իրավապահներից: Նա պնդում է, որ այստեղ տարիներ շարունակ մոտ 50 մլն դրամի չարաշահումներ են կատարվել նախկին տնօրենի կողմից, ով այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել: Բացի այդ, փաստաբանի պնդմամբ, գիշերօթիկի երեխաները պարբերաբար ենթարկվել են բռնությունների, սակայն քրգործ հարուցվել է միայն յուրացումների մասով: Փաստաբանը բացարձակ անգործության մեջ է մեղադրում նաև նախաքննական մարմնին ու գործը վերահսկող դատախազությանը:

Հեղինակ՝ Նարինե Ղալեչյան