Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Տիգրան Սարգսյանի սանիկն ու Կիպրոսը
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
14

Տիգրան Սարգսյանի սանիկն ու Կիպրոսը

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհային գումարները ֆինանսների նախարարության կողմից գրանտային ծրագրերի կատարման պայմանագրերի միջոցով փոխանցվել են Կիպրոսում գրանցված կազմակերպությունների հաշվեհամարներին: Իսկ այնուհետև դրանց մի մասը փոխանցվել է հայաստանյան «Փի-Էյջ-Փի- Փարթնըզ» ՓԲԸ-ին այդ ծրագիրը կատարելու համար: Կիպրոս փոխանցված գումարը, ինչպես պարզել է Վերահսկիչ պալատը, կազմել է 704 հազար ԱՄՆ դոլար, իսկ հայաստանյան կազմակերպությանը փոխանցված գումարը՝ ընդամենը 288 հազար դոլար: Տարբերությունը՝ 416 հազար դոլար յուրացվել է: Տվյալ գործարքները կատարվել են ՀՀ ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում:

Հեղինակ՝ Մհեր Ղալեչյան