Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2007 Բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրվել թիվ...
Ընտրություններ 2007
2007 Մայ
29

Բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրվել թիվ...

Բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրվել թիվ 36 ընտրատարածքում, ինչի արդյունքում Սահմանադրական դատարան է դիմել պատգամավորության նախկին թեկնածու Մ.Սաղաթելյանը: Ըստ մեծամասնական կարգով առաջադրված Մ.Սաղաթելյանի, մայիսի 11-ի երեկոյան զանգվածային բնույթ է կրել ընտրակաշառքի բաժանումը` 7 հազար դրամից հասնելով 120 դոլարի: Թեկնածուի վստահված անձինք բռնել են ընտրակաշառքի բաժանող մի անձի, ով իր ձեռքին ուներ ընտրացուցակներ և մարդկանց աննունների դիմաց «պլյուսներ» և ստորագրություններ, որ հավաստում էին ընտրակաշառք բաժանելը: Վստահված անձինք դիմել են իրավապահ մարմիններին, բայց արձագանք չեն ստացել և ստիպված բաց են թողեկ կաշառք բաժանողին` իրենց մոտ պահելով ընտրացուցակները: