Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) «Նորաշեն 2007»-ի չբացահայտված գաղտնիքներից
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2013 Մար
15

«Նորաշեն 2007»-ի չբացահայտված գաղտնիքներից

Շինարարությամբ զբաղվող «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի (ՍԿ) գործով ՀՔԾ-ում քննչական գործողություններն ավարտվել են բազում թերություններով և օրենսդրական կոպիտ խախտումներով: Ըստ ՍԿ նախագահ Ա.Թադևոսյանի՝ ՍԿ-ի հանդեպ կատարած հանցավոր գործողությունները ի սկզբանե եղել են ծրագրավորված` օրինազանց բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների կողմից: ՀՔԾ-ն չի ցանկացել նրանց, այդ թվում ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Հովհաննես Երիցյանի, նկատմամբ մեղադրանք առաջադրել, չնայած առկա ապացույցների: ՍԿ-ի նախագահի գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի առանձնատունը գրավադրվել է Հ.Երիցյանի մոտ` տարեկան 36% տոկոսադրույքով` տրված 400 հազար ԱՄՆ դոլարի դիմաց: Հ.Երիցյանը չորս ամիս շարունակ ստացել է գումարի տոկոսները՝ յուրաքանչյուր ամսվա համար 12 հազար դոլար: Ընդհանուր գործարքների համար Հ. Երիցյանը տրամադրել է մոտ 1մլն դոլար` ամսական 3, 4, 5 և 10 տոկոսադրույքներով: Հ.Երիցյանի ակնհայտ կեղծ ցուցմունքների և ՀՔԾ քննիչների հանցավոր գործողությունների պատճառով, Հ. Երիցյանի գործողությունները պարտակելու նպատակով կատարված, Լ. Սամվելյանը զրկվել է իր տանիքից:

Հեղինակ՝ «Բողոքի գիրք»