Գլխավոր էջ Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

03.10.2018

Փնտրում ենք երկարաժամկետ դիտորդներ

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը փնտրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված անհատների, ովքեր կմիանան մեր թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու նոր Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրությունների կայացմանը/անցկացմանը՝ իրականացնելով նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների մշտադիտարկման աշխատանքներ։ Նախընտրելի թեկնածուները պետք է ունենան բազային գիտելիքներ  ընտրական գործընթացների վերաբերյալ, օժտված լինեն թիմային  աշխատանքի, հաղորդակցման և պլանավորման հմտություններով` մշտադիտարկման աշխատանքները արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ փոխհարաբերություններ ձևավորելու համար: 


02.10.2018

Ծրագրի համակարգողի աշխատանքի հայտարարություն

ԹԻՀԿ-ը փնտրում է հանքարդյունա- բերության ոլորտում և ծրագրերի կառավարման փորձառություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանում հանքարդյունաբերության գործընթացների թափանցիկ և հաշվետու կառավարմանը՝ համակարգելով կազմակերպության գործունեությունը այս ոլորտում։ Նախընտրելի թեկնածուն պետք է տիրապետի հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտին և իրավակիրառ պրակտիկային, հետաքրքրված լինի միջազգային փորձով, օժտված լինի կազմակերպչական և թիմի առաջնորդման հմտություններով, ունենա վերլուծական և գրավոր ներկայացման գերազանց կարողություններ:   


11.09.2018

Ընտրական գործընթացների քաղաքականության վերլուծաբանի մրցույթի հրավեր

ԹԻՀԿ-ը փնտրում է ընտրական գործընթացների քաղաքականության վերլուծաբանի, ով պատրաստակամություն կցուցաբերի զբաղվել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հավաքմամբ և վերլուծությամբ, հաշվետվություն կազմել ընտրական գործընթացներում հայտնաբերված խնդիրների և խախտումների վերաբերյալ, ինչպես նաև դրանց ռիսկերի նվազեցման ուղղությամբ առաջարկություններ մշակել և շահագրգիռ կողմերին ներկայացնել։ Ծառայության առավելագույն տևողությունը կկազմի 9 ամիս՝ սկսած Ծառայությունների մատուցման պայմանագրում նշված մեկնարկի ամսաթվից: Փաստաթղթերը պետք է ուղարկել մինչև 2018թ. սեպտեմբերի 18-ը` [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Քաղաքականության վերլուծաբանի ծառայություններ»:  


07.09.2018

Երևանյան ընտրություններին ընդառաջ

Սիրով տեղեկացնում ենք, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ հերթական անգամ գործարկում է iԴիտորդ ինտերակտիվ հարթակը: Հարթակը հասանելի է https://iditord.org/elections հղմամբ:


21.08.2018

«Ականատես» դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

«Ականատես» դիտորդական առաքելություն նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությանը։ Նախաձեռնությունը հիմնադրվել է 2018 -ին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։


13.08.2018

Հանրային քաղաքականության փորձագետի աշխատանք ԹԻՀԿ-ում

Կազմակերպությունը փնտրում է հանրային քաղաքականության փորձագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին և պատասխանատու կլինի ազգային հակակոռուպցիոն օրակարգի առաջացման, ազգային քաղաքականության և միջազգային պարտավորությունների ուսումնասիրության ու վերլուծության, ինչպես նաև համապատասխան վերլուծականների, համառոտագրերի և զեկույցների մշակման համար


10.08.2018

Հաղորդակցության մասնագետի աշխատանքի հայտարարություն

ԹԻՀԿ-ը փնտրում է հաղորդակցության մասնագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և դինամիկ միջավայրում պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։ Նա պատասխանատու է լինելու կազմակերպության արտաքին արդյունավետ հաղորդակցության, գրավիչ և հանրամատչելի պրոդուկտների մշակման, ինչպես նաև սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով նոր համակիրների ներգրավման համար։ Նախընտրելի թեկնածուն պետք է լինի հանրային կապերի պրոֆեսիոնալ մասնագետ, ով  խորությամբ կտիրապետի հանրային կապերի և սոցիալական մեդիա գիտելիքներին, կունենա կոռուպցիային և հանրային կառավարմանն առնչվող բազային գիտելիքներ, օժտված կլինի հաղորդակցման գերազանց հմտություններով և աչքի կընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով և լեզուների գերազանց իմացությամբ։