Գլխավոր էջ Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

07.09.2018

Երևանյան ընտրություններին ընդառաջ

Սիրով տեղեկացնում ենք, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ հերթական անգամ գործարկում է iԴիտորդ ինտերակտիվ հարթակը: Հարթակը հասանելի է https://iditord.org/elections հղմամբ:


21.08.2018

«Ականատես» դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

«Ականատես» դիտորդական առաքելություն նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությանը։ Նախաձեռնությունը հիմնադրվել է 2018 -ին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։


04.04.2018

Դրամաշնորհների մրցույթի հայտարարություն. հանրային ծառայությունների մատուցման և հանրային հաշվետվողականության մոնիտորինգ քաղաքացիական հասարակության կողմից

Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության (PASOS) կողմից ղեկավարվող և նրա հետ սերտորեն համագործակցող Արևելյան Գործընկերության հինգ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) ազգային գործընկերների կողմից Եվրոպական Միության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացվող Հզորացման գործընկերներ ծրագրի շրջանակներում հասանելի են դրամաշնորհներ, որոնք կարող են աջակցել քաղաքացիական հասարակությանը` իրականացնելու հանրային միջոցների բաշխման արդյունավետության և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգ:


12.03.2018

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:


29.05.2017

«Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» դասընթացի մասնակցության հրավեր

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հրավիրում է կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին մասնակցելու «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով երկօրյա դասընթացին, որը կանցկացվի սույն թվականի հունիսի 29-30-ը: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010 569689 (112) հեռախոսահամարով կամ գրել [email protected]  էլեկտրոնային փոստին:


29.05.2017

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ: Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել մինչև ս.թ. հուլիսի 14-ը, ժամը 10։00-ը Լիանա Վասիլյանին [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Small grant proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին (հունիսի 8-ից սկսած) կամ զանգահարել 010 569589 կամ 010 569689 (108) հեռախոսահամարներով:


12.02.2017

Պետական գնումների ոլորտում փորձագիտական ծառայությունների մատուցման հրավեր

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը պետական գնումների ոլորտում  փորձագիտական ծառայությունների մատուցման հրավեր է  ներկայացնում պետական գնումների մոնիտորինգի մեթոդաբանություն և տվյալների համակարգային ու արդյունավետ հավաքագրման, վերլուծության և կիրառման համապարփակ համակարգ մշակելու և պետական գնումների ոլորտի օրենսդրական դաշտն ու իրավակիրառ պրակտիկան ուսումնասիրելու նպատակով: Խնդրում ենք փաստաթղթերն ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Փորձագիտական ծառայություններ» մինչ 2017 թ. փետրվարի 19-ը: